Մարտական գործողությունների շարունակումը կհանգեցնի Ղարաբաղի անկախության ճանաչմանը․ Քոչարյան (video)
Այս գործընթացն անխուսափելիորեն հանգեցնելու է Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Արցախը պետք է ճանաչվի՝ անվտանգության ավելի բարձր աստիճանի ապահովմամբ։ Այս մասին հոկտեմբվերի 8-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ընդ որում՝ խորհրդարանականը նշեց, որ մարտական գործողությունները դեռեւս շարունակվում են։
«Այդ դռները մեր առաջ կբացի մեր հաղթանակը»,- շեշտեց խորհրդարանականը։
