Արայիկ Հարությունյանը խախտեց բոլոր գրված եւ չգրված օրենքները
Պատերազմական այս օրերին ինչպես տեսանք Հայաստանի նախկին երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շտապեցին Արցախ՝ իրենց աջակցությունը ցուցաբերելու ստեղծված օրհասական պահին: Նրանից մեկը մեկ շաբաթ մնաց, մյուսը մի քանի օր պակաս, բայց պարզվում է հաղթանակած նախագահները անտեսվել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից, վերջինս նրանց հետ ոչ հանդիպել, ոչ էլ անգամ հեռախոսազրույց է ունեցել, ինչը նոնսենս է, եւ անցնում է բոլոր կարմիր գծերը: Քանզի պատմության մեջ չի եղել նման դեպք, երբ նախկին նախագահ մեկնի Արցախ եւ չարժանանա գործող իշխանության ընդունելությանը, հատկապես պատերազմի ժամանակ, թվում էր, թե պետք է մի կողմ դնեին քաղաքական բոլոր հաշիվներն ու տարաձայնությունները: Սակայն պարզվում է, որ Արայիկ Հարությունյանն առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու սզբունքով: Արցախի երկու նախագահները բացառություն չեն, Արայիկ Հարությունյանը կոնտակտի մեջ չի նույնիսկ Արկադի Ղուկասյանի հետ, նվազագույնի է հասցված Բակո Սահակյանի հետ շփումները:
