Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 1.5 ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ակնաշեն, Ապագա, Լուսագյուղ, Արաքս, Ջրառատ, Հայկաշեն, Գրիբոյեդով և մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհը և արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինները, տվյալ դեպքում, գյուղնախարարության և Արմավիրի մարզպետարանի չինովնիկները, կաբինետներում նստած՝ «իրենց թափաններն են լցնում», մինչդեռ գյուղացին հայտնվել է անելանելի վիճակում. «Վարչապետն իր խոսքում կուրծք ծեծելով ասում էր, թե՝ գյուղմթերքներ արտադրեք, այն չի մնա, կսպառվի, ու հիմա հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ»։ Գյուղացիներն ասում էին նաև. «Բերքը ջրի գնով են մեզ ստիպում վաճառենք իրենց, ինչպես վաճառքից սկի սերմի փողը չենք կարում դուրս բերենք, ստեղից-ընդեղից վարկի տակ ընկած՝ պարտք անելով, ծերը ծերին հասցնելով՝ փորձում ենք վարկի տակից դուրս գանք։ Սակայն դա էլ հարցի լուծում չի։ Պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները, ովքեր նախընտրական քարոզարշավի ժամանակ սարեր էին խոստանում մեզ, գոնե դրա հիսուն տոկոսը կատարեն, թե չէ, ընտրությունները պրծան, հիմա ղասաբի դանակն առել, քերթում են մեզ»։ Այս պահին նված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատողներ, ովքեր համոզում են գյուղացիներին, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները պահանջում են, որպեզի նշված վայր ժամանի Արմավիրի «մեծն» մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, թեպետ վստահ են, որ մարզպետը գալու է, «լո-լո կարդա, մադկանց ականջներին լապշա կախի» ու գնա։ Միակ ճիշտ լուծումը կարող է տալ կառավարութjունը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am