Երեկ տեղեկություն տարածվեց, որ Արարատի մարզպետարանի մոտ բողոքի ցույց են անցկացնում Արտաշատի համար 5 դպրոցի մի հարյուր աշակերտ՝ մարզպետից պահանջելով չեղարկել տնօրեն Ռուզաննա Հայրապետյանին պաշտոնից ազատելու հրամանը։
Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ նշված դպրոցի տնօրենը մայիսի 16-ին մարզպետի անունով դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն ազատել աշխատանքից։ Դիմումի մեջ պատճառաբանություն չի նշվել։
«Ըստ աշխատանքային օրենսգրքի՝ այսօր մենք ազատել ենք աշխատանքից և պաշտոնակատար ենք նշանակել նույն դպրոցի մանկավարժներից մեկին, մինչև սահմանված կարգով թափուր պաշտոնի մրցույթ անցկացնելը», - ասել է մարզպետարանի պաշտոնյան։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը