Ալիևն արդեն իսկ հեռացված է, քանի որ նա ձախողել է կարճ ժամանակում առաջնագծում հաջողության հասնելու ծրագիրը. ԱՀ ԱԺ նախագահ (video)
Արցախի տեղեկատվական շտաբի կազմակերպած ասուլիսում Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշել է, որ ինքը հնարավորություն է տեսնում Ադրբեջանում իշխանափոխության և երկու տարբերակ նշեց:
Ըստ նրա՝ առաջինն այն է, որ Իլհամ Ալիևը կնոջը փոխանցի իշխանությունը, ինչը պատերազմական պայմաններում այդքան էլ հնարավոր տարբերակ չէ, քանի որ ընտրություններ կազմակերպելը հեշտ չի լինի: Մյուս տարբերակով՝ Թովմասյանը նշեց՝ գուցե Ալիևն արդեն իսկ հեռացված է, քանի որ նա ձախողել է կարճ ժամանակում առաջնագծում հաջողության հասնելու ծրագիրը և գուցե արդեն հեռացված է, որովհետև պատերազմը նրանց կողմից վարում է Թուրքիան, ինչն արդեն աշխարհին է հայտնի:
