«Ֆլեշ» ընկերությանը 170 միլիոն դրամ կտրամադրվի՝ 5 միլիոն լիտր դիզվառելիքը գյուղացիներին վաճառելու համար

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գյուղատնտեսության նախարարությունը շրջանառության է դրել «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա տրամադրելու մասին որոշման նախագիծը: Այն հասանելի է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Ծրագիրը նախատեսում է աջակցություն հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում՝ հողի բերրիության բարձրացման և հողօգտագործողների եկամուտների ավելացման նպատակով: Ծրագրի իրականացման համար գյուղացիներին մատչելի վառելիք տրամադրելու նպատակով որոշված է 170 միլիոն դրամ տրամադրել «Ֆլեշ» ընկերությանը՝ 5 միլիոն լիտր դիզվառելիքի մատակարարումները կազմակերպելու նպատակով: Ավելորդ չենք համարում նշել, որ «Ֆլեշ» ՍՊԸ–ն պատկանում է հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին, ով մտերիմ հարաբերությունների մեջ է իշխանական թևում գտնվող մի շարք անձանց հետ: Որոշման նախագծում մասնավորապես գրված է, որ 2017 թ. պետական բյուջեով հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 170 միլիոն դրամը՝ սուբսիդիա տրամադրելու մասին պայմանագրով, տրամադրել «Ֆլեշ» ՍՊԸ–ին: Համաձայն մարզպետարաններից ստացված տեղեկատվության՝ դիզելային վառելիքի նկատմամբ 2017 թ. գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է մինչև 5 միլիոն լիտր դիզելային վառելիք: Այն բավարարելու և 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հանրապետություն ներկրել մինչև 5 միլիոն լիտր դիզելային վառելիք՝ հողօգտագործողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, Գյուղատնտեսության նախարարության կազմակերպություններին շուկայականից ավելի մատչելի գներով վաճառելու համար: Ծրագրի իրականացումն ապահովելու համար նվազագույն շահավետ գնի որոշման նպատակով իրականացվել է «Գնումների մասին» օրենքի 14–րդ հոդվածի 7–րդ մասին համապատասխան գնման գործընթաց: 2017 թ. ապրիլի 14–ին Armeps համակարգի միջոցով հայտարարվել էր շրջանակային համաձայնագրով գնման ընթացակարգ: Նշված գնման ընթացակարգի շրջանակներում գնային առաջարկ են ներկայացրել «Ֆլեշ» ՍՊԸ–ն և «Մաքսհուր» ՍՊԸ–ն: 1 լիտրի դիմաց «Ֆլեշ» ՍՊԸ–ն առաջարկել է 320 դրամ, իսկ «Մաքսհուրը»՝ 316,9 դրամ: Այնուհետև գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպել է բանակցություններ վերոնշյալ 2 կազմակերպությունների հետ` դիզելային վառելիքի մատակարարման նվազագույն շահավետ գին որոշելու համար, որի արդյունքում «Ֆլեշ» ՍՊԸ–ն առաջարկել է 314 դրամ, իսկ «Մաքսհուրը»՝ 314,3 դրամ: Ըստ նախագծի՝ համայնքներում տեղական մատակարարողի կողմից մինչև 5 միլիոն լիտր դիզելային վառելիքի համար սուբսիդիայի չափը 1 լիտրի համար կազմում է 34 դրամ: Ստացվում է, որ գյուղացիները մեկ լիտրի համար կվճարեն 280 դրամ (314–34): Նշենք, որ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012–2016 թթ. իրականացվել են հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 14 ծրագիր»: Ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am