Երևանը Մինսկի խմբին ստիպեց հասցեական հայտարարություն անել

Ղարաբաղյան հակամարտության վերջին տարիների պատմության մեջ առաջին անգամ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որտեղ հստակ նշված է, թե կողմերից որն է առաջինը խախտել զինադադարի ռեժիմը: Ի՞նչ պատահեց, նման դեպքերում ժողովրդական լավ խոսք կա`ՄԽ համանախագահների ջերմությունը չի՞ բարձրացել: Սա չտեսնված և չլսված արձագանքն է համանախագահների կողմից: ՄԽ համանախագահները և առանձին համանախագահող երկրները ապրիլյան պատերազմի ժամանակ անգամ չհայտարարեցին, որ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հարձակում է գործել, այն դեպքում, երբ առնվազն արբանյակային տվյալներից չէին կարող չտիրապետել այդ ինֆորմացիային: Որևէ հասցեական հայտարարություն չեղավ հայկական ուղղաթիռները խոցելուն, տասնյակ դիվերսիաներին, Թալիշում ծերունիների դիերը խոշտանգելուն, զինվորների գլխատմանը և գլխատողներին նախագահի մակարդակով շքանշաններ հանձնելուն: Ի՞նչ է փոխվել, որ հիմա ՄԽ-ն սևով սպիտակի վրա գրում է, որ «Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային»: Այսօր վերլուծաբանների, քաղաքական գործիչների և պաշտոնական Ստեփանակերտի մեկնաբանությունների մեխն այն է, որ փորձելով ոչնչացնել ՀՕՊ համակարգը Ադրբեջանը ավիացիայի կիրառմամբ նոր հարձակում էր նախապատրասում, այսինքն` ռազմական իրավիճակի նոր էսկալացիա, իսկ ՄԽ անդամ երկրները չեն պատրաստվում դա հանդուրժել: Սույն մեկնաբանությունը, թերևս, զուրկ չէ հիմքից: Կարելի է դրան ավելացնել նաև Ադրբեջանի և ՄԽ անդամ երկրներից առնվազն երկուսի` ՌԴ-ի և ԱՄն-ի հետ Ադրբեջանի վերջերս լարված հարաբերությունները: Սակայն ակնհայտ է, որ հասցեական այս հայտարարության համար Հայաստանի և Արցախի համար շատ կարևոր այլ նախապայմաններ են ստեղծվել: Ապրիլյան պատերազմից հետո շփման գծում զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը, մասնավորապես, միակողմանիորեն իրականացվում է: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը առայժմ չի համաձայնում դրան, սակայն ակնհայտ է, որ հայկական կողմում այդ մեխանիզմները վերջին ամիսներին հաջողությամբ տեղադրվում և գործում են: «Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել….»,- նշված է ՄԽ հայտարարության մեջ: Ի՞նչ հավաստի աղբյուրներ են հասանելի դարձել ՄԽ համանախագահներին, որ մինչև այժմ հասանելի չէին: Կարծում ենք, միակ նման աղբյուրը կարող են լինել շփման գծում հայկական կողմում հայտնված համապատասխան սարքավորումները, որոնց արձանագրած տվյալները հայկական կողմը փոխանցել է ՄԽ-ին: Հակամարտության կողմերից մեկից նման փաստական տվյալ ստանալուց հետո համապատասխան հայտարարություն չանելով, կամ հերթական ոչ հասցեական հայտարարությունն անելով, ՄԽ-ն լուրջ վտանգի տակ կդներ իր մանդատն ու հետագա գործունեությունը: Հայկական կողմը չի էլ թաքցնում այս ամենը: Մայիսի 16-ին ՊԲ-ն պատժիչ գործողություններից տեսանյութ հրապարակեց, որտեղ հստակ երևում է, ինչպես են ոչնչացվում ադրբեջանական ՌԷՊ կայանը, ՀՕՊ-ի կետն ու կապի համակարգը: Ընդ որում, շատ արագ նույն տեսանյութը տարածվեց ՝նաև անգլերեն թեգերով: Ենթադրվում է, որ ՊԲ ձեռքի տակ է նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմը «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռով խոցում հայկական «Օսա» հակաօդային համակարգը: Բնականաբար երևում է, որ դա նախահարձակ գործողություն է և այլն: և ոչինչ չէր խանգարելու, որ ՊԲ-ն հրապարակի նաև այդ տեսանյութը, ինչից հետո ԵԱՀԿ ՄԽ-ի լռությունը, կամ երկու կողմերին ուղղված ավանդական հորդորը բոլորովին այլ ենթատեքստ կստանար: Հիմա արդեն երկրորդ տեսանյութը հրապարակելու անհրաժեշտություն չկա, որովհետև առաջինի հրապարակումից մեկ օր անց ՄԽ-ի անդրանիկ հասցեական հայտարարությունը հնչեց: Անցած դեկտեմբերի Չինարիի ուղղությամբ հերթական դիվերսիայից հետո Երևանից պաշտոնական կարծիքներ էին հնչում, որ Մինսկի խմբի համանախագահները կոշկակարներ չեն, որ չտիրապետեն ինչ է կատարվում: Պաշտոնական Երևանը սպասում էր, ըստ էության, հայտարարությունների: Բնականաբար, կոշկակարներ չէին և տիրապետում էին, թե որ կողմը, երբ, ինչ է անում, սակայն երբ հերթը հասնում էր հրապարակային հայտարարություններին, կոշկակարությունն ավելի էին գերադասում: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am