Ուսուցչուհին իր գործընկերուհուն հրել է. վերջինս աստիճաններից գլորվել է ներքև և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի թիվ 1 դպրոցում ուսուցիչների միջեւ ընդհարում է եղել: Դեպքը տեղի է ունեցել դասամիջոցի ժամանակ, երբ դպրոցի աստիճանների վրա երկու ուսուցչուհի, դեմ հանդիման են դուրս եկել: «Փաստի» տվյալներով՝ ուսուցչուհիներից մեկը ճանապարհ չտալով մյուսին, այնպես է նրան հրել, որ մյուս ուսուցչուհին աստիճաններից գլորվելով գահավիժել է ներքեւ եւ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Տուժած ուսուցչուհուն տրվել է նաեւ դատաբժշկական փորձագիտական եզրակացություն, որտեղ նշված է, թե աստիճաններից ցած գլորվելու հետեւանքով ստացված վնասվածքներն ինչ բնույթի ու ծանրության են: Այս ամենին ականատես են եղել ուսուցչական կազմի որոշ անդամներ եւ աշակերտներ, սակայն դպրոցի տնօրինության եւ ոստիկանության հետ գործ չունենալու համար բոլորն էլ խուսափում են այդ մասին խոսել: Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Այս պահին հետաքննություն է իրականացվում, բայց մեր տվյալներով դպրոցի ողջ ուսուցչական կազմը բաժանվել է երկու մասի: Մի մասը փորձում է մանրամասները պարտակել եւ հոգեբանական ճնշում գործադրել տուժած ուսուցչուհու վրա: Ուսուցչական կազմի մյուս մասը, ովքեր վատամարդ չդառնալու համար համեմատաբար չեզոք դիրք են գրավել, կարծում են, որ ագրեսիվ ուսուցչուհուն այնուամենայնիվ պետք է իր տեղը ցույց տալ եւ նաեւ հիշեցնել, թե իրականում մանկավարժի կոչում ունեցող անձն ինչպես պետք է իրեն պահի կրթական հաստատությունում, առավել եւս աշակերտների ներկայությամբ: Ուսուցչական կազմի պասիվ ու ակտիվ դիրք գրաված անդամների միջեւ սկսված այս «բազարն» ինչով կավարտվի՝ ժամանակը ցույց կտա, բայց հետաքրքիր է, որ ազգի զավակներից՝ աշակերտներից ազգի հերոսներ կերտելու փոխարեն Արագածավանի թիվ 1 դպրոցում ուսուցիչների թեթեւ ձեռքով հնարավոր է՝սուտասաններ ու կեղծարարներ դաստիարակվեն»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am