Արագած Ախոյանն առաջնագծից. ի՞նչ վիճակ է տիրում սահմանին

Քաղաքական գործիչ Արագած Ախոյանը, «ԿԱՄՔ» նախաձեռնության մի խումբ անդամներ, ինչպես նաև «Սև Հովազ» կամավորական ջոկատը՝ Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ գտնվում են Արցախում, մեր զինվորների կողքին պաշտպանում են հայրենիքը:

hayeli.am-ը զրուցել է Արագած Ախոյանի հետ.

Պարոն Ախոյան, ինչպե՞ս եք, ի՞նչ վիճակ է Արցախում, մասնավորապես՝ սահմանին:

- Չեմ կարող ասել՝ կոնկրետ որ մասում ենք գտնվում, բայց կարող եմ ասել, որ առաժմ հարաբերական անդորր է՝ ի տարբերություն առաջին օրերի: Ուզում եմ մի բան էլ շեշտել՝ Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ պահպանում ենք բոլոր կանոնները, բոլորիս ոգին բարձր է, սպասում ենք հրամանների:


Ի՞նչպես են տրամադրված զինվորները, մանավանդ՝ երբ տեսան Դուք ևս միանում եք իրենց:

- Մենք զգում ենք՝ մեր ազգի ոգին ինչ բարձր է, մեր թիկունքն ամուր է: Բոլորի շունչը զգում ենք: Ունենք հպարտանալու զինվորներ, մեր ընկերների շարքում էլ կան տղաներ, ովքեր, ցավոք սրտի, նահատակվեցին: Ուզում եմ նշել, որ աշխարհի տարբեր ծայրերից մեր հայրենակիցները զանգահարում են Ռուստամ Գասպարյանին և պատրաստակամություն հայտում գալ ու պաշտպանել մեր հայրենիքը: Մարդիկ կան, որոնք մինչև անգամ ճանապարհ են գտել ու վերադարձել:

Արագած Ախոյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ մենք թշնամուն խաղաղություն ենք պարտադրելու, որովհետև մեր երկիրը խաղալիք չէ:

Անի Սահակյան

դիտվել է 16808 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am