Արցախում հակառակորդի հրետակոծությունների հետեւանքով մինչ այսօր 18 խաղաղ բնակիչ է սպանվել. Armeniasputnik.am

Արցախում հակառակորդի հրետակոծությունների հետեւանքով մինչ այսօր սպանվել է 18 խաղաղ բնակիչ։ Armeniasputnik.am-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որը միջանկյալ զեկույց է հրապարակել։

Ըստ այդ զեկույցի` մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ, Մարտակերտ քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում եւ Մեծ շեն համայնքին հարակից վայրում։ Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60–ը ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 48-ը տղամարդիկ են, 12-ը` կանայք, որոնք բեկորային հարվածների հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ստորին եւ վերին վերջույթների, դեմքի շրջանում։

Բնակիչները վնասվածքներ են ստացել Արցախի տարբեր բնակավայրերում, այդ թվում` Ստեփանակերտ քաղաքում կամ հարակից հատվածներում, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում, Թաղասեռ, Վարդաշատ համայնքներում, Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում, Սպիտակաշեն համայնքում, Մարտակերտի շրջանում Մարտակերտ քաղաքում, Մաղավուզ, Ներքին Հոռաթաղ, Մատաղիս համայնքներում, Ալաշան բնակավայրում, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում։

«Տեղեկացնում ենք, որ այսօր եւս Ադրբեջանը ծանր հրթիռներով ու ավիացիոն ռումբերով ռմբակոծել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը, որի հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում, ըստ նախնական տեղեկությունների, արձանագրվել է երեք զոհ եւ 10 վիրավոր, որոնց վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են»,– տեղեկացնում են պաշտպանի գրասենյակից։

Մարդիկ մահացել ու վնասվածքներ են ստացել արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետեւանքով, որոնք ադրբեջանական ԶՈւ–ն կիրառել է խաղաղ բնակչության նկատմամբ։

Պաշտպանի գրասենյակը հրապարակել է նաեւ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի զոհ դարձած քաղաքացիական անձանց տվյալները` 03.10–ի դրությամբ.

1. Լեսմոնյա Ստեփանյան, 1941թ., քաղաք Հադրութ,

2. Վիկտորյա Գեւորգյան, 2011թ., քաղաք Մարտունի,

3. Էլլադա Բալայան, 1961թ., քաղաք Մարտունի,

4. Էրիկ Գրիգորյան, 1996թ., քաղաք Ստեփանակերտ,

5. Լյուբա Մամունց, 1957թ., քաղաք Մարտակերտ,

6. Լարիսա Մամունց, 1959թ., քաղաք Մարտակերտ,

7. Հրանտ Խաչատրյան, 1955թ., քաղաք Մարտակերտ,

8. Գրիշա Նարինյան, 1992թ., քաղաք Մարտունի,

9. Արմեն Հովսեփյան, 1985թ., քաղաք Մարտունի,

10. Վալերիկ Դադայան, 1956թ., քաղաք Մարտունի,

11. Ինքնությունը եւ ծննդյան տարեթիվը դեռեւս չպարզված, քաղաք Մարտունի,

12. Ինքնությունը եւ ծննդյան տարեթիվը դեռեւս չպարզված, Ալաշան բնակավայր,

13. Ռուզաննա Հովհաննիսյան, ծննդյան տարեթիվը դեռեւս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

14. Հովիկ Աղաջանյան, ծննդյան տարեթիվը դեռեւս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

15. Ինքնությունը եւ ծննդյան տարեթիվը դեռեւս չպարզված, քաղաք Ստեփանակերտ:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է փաստահավաք առաքելությունը եւ պարբերաբար ներկայացնում է թարմացված, լրացված տվյալներ։

դիտվել է 553 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am