Ռուսաստանն ու Սիրիայի կառավարական զորքերը «կոշտ օպերացիա» են իրականացնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Սիրիայի կառավարական զորքերը «կոշտ օպերացիա» են իրականացնում Սիրիայի հյուսիսում, հաղորդում է Reuters-ը: Այդ մասին Էրդողանը հայտարարել է Անկարայում, մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով` նրանց ուժերն առաջ են շարժվել Թուրքիայի սահմանի կողմ և քրդերի համար միջանցք ստեղծել: Էրդողանը նաև հերքել է Թուրքիայի կողմնակիցների կողմից քննադատությունը:
