Վրաստանի նախագահը Երևանին և Բաքվին առաջարկել է բանակցել Թբիլիսիում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ հայտարարելով, որ պատրաստ է Թբիլիսիում հարթակ տրամադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ցանկացած ձևաչափով բանակցություններ անցկացնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես ցանկանում եմ դիմել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և իշխանություններին, որպեսզի որքան հնարավոր է արագ վերականգնենք նրանց միջև երկխոսությունը, կոչ անենք նվազեցնել սրացումը և դադարեցնել կրակը: Մենք պատրաստ ենք մեր երկիրը, Թբիլիսին, դարձնել մի վայր, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ցանկացած բանակցություններ: Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ կցանկանան կողմերը»,- ասել է Զուրաբիշվիլին ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը նվիրված է եղել ղարաբաղյան հակամարտությանը:

Նախագահը դիմել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նշելով, որ հակամարտության կարգավորման հարցում նրանց դերը մեծ է: Նա նաև խնդրել է ԵՄ-ին միջամտել և ազդել կրակի դադարեցման վրա, քանի որ բոլոր երեք երկները Կովկասում «Արևելյան համագործակցության» ծրագրի մասնակիցներ են:

«Մեր կայունությունը, այս տարածաշրջանում խաղաղությունը հետաքրքրություն են ներկայացնում Եվրամիության համար: Նա պետք է իր ուժերը կիրառի խաղաղության և իրավիճակի կայունացման համար»,- հավելել է երկրի ղեկավարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am