Թուրքիան ԴԱԻՇ-ը որպես հենակետ է օգտագործում
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլան հայտարարել է, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան պատրաստ են սկսելու տարածաշրջանային պատերազմ, սակայն ընդունակ չեն գտնել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը, հայտնում է RIA Novosti-ն: «Սաուդյան Արաբիան և Թուրքիան պատրաստ են տարածաշրջանային և համաշխարհային պատերազմի հանուն Ասադի ռեժիմի տապալման, սակայն պատրաստ չեն հակամարտության քաղաքական լուծման: Թուրքիան և Սաուդյան Արաբիան օգտագործում են ԴԱԻՇ-ը որպես Սիրիայում հենակետ»,- ասել է նա: «Հըզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ իր մարտիկները կշարունակեն կռվել կառավարական ուժերի կողմից Սիրիայում իրադարձությունների ցանկացած ուղղությամբ զարգացման դեպքում:
