Հարավարևելյան հատվածում վերադարձրել ենք կարևոր դիրքեր, մնացել է վերադարձնենք մեկը. պահեստազորի գնդապետ

hayeli.am-ը զրուցել է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի հետ, ով այս պահին գտնվում է Արցախի հարավարևելյան սահմանագծում: Վերջինս ներկայացրել է այդ հատվածում տիրող իրավիճակը.

- Երեկվանից մարտական գործողություններ ենք իրականացնում, մեր զինվորներն ու սպաներն, անցնելով հակահարձակման, վերադարձրել են պատերազմի առաջին օրերին կորցրած դիրքերը: Այս հատվածում մենք ամենամեծ կորուստներն ունեինք, բայց, շնորհիվ մեր մարտական գործողությունների, մնացել է կորցրած մեկ դիրք վերադարձնենք, որը ևս ռազմավարական նշանակություն ունի:
Ինչպե՞ս են տրամադրված զինվորները:

- Մեր զինվորների տրամադրվածությամբ ուղղակի հիացած եմ՝ աննահանջ, անկոտրուն: Պատկերացնում ե՞ք՝ 10 հոգով կռվել են, ճեղքելով հակառակորդին ու վերադարձնելով մեր դիրքերը: Հենց հիմա մեր դիրքերի մոտ ընկած են հակառակորդի զրահամեքենաները, տանկերը, նրանց զինվորների դիերը: ԱԻՆ-ի հետ հրաշալի աշխատում ենք, կառավարման համակարգը գործում է անխափան, ամեն ինչ նորմալ է:

Հայաստանից կամավորները օգնություններ են ուղարկում՝առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ: Ընդհանրապես՝ ինչի՞ կարիք ունեն մեր զինվորները:

- Մեզ օգնություն դեռ չի հասել: Իրականում ամեն ինչի կարիք էլ ունեն էս պահին մեր տղաները, բայց ամենակարևորը՝ քնելու կարիք ունենք: Երեկ հերթապահել ենք «Սիսական» ջոկատի տղաներով, որպեսզի մեր զինվորները կարողանան մի քիչ քնել: Վերջին հինգ օրվա մեջ առաջին անգամ մեր զինվորները կարողացել են երեկ գիշերը քնել:

Այսօր հաղորդվեց, որ պատերազմի սկսելու օրվանից առաջին անգամ գիշերը շփման գծում տիրել է հարաբերական անդորր:

-Գիշերը շփման գծում իսկապես համեմատաբար հանդարտ էր: Հրազենային զենքերից եղել են կրակոցներ, բայց արդեն այսօր առավոտյան ժամը 10-ից հակառակորդը նորից կրակ է բաց թողել: Հենց հիմա հզոր հրետանային կռիվ է ընթանում, մեր հրետանավորները շատ դիպուկ են: Անուններ չեմ տա այս պահին, սակայն կասեմ՝ այստեղ հրաշալի ղեկավարում է ընթանում և մեր զինվորներին շատ ոգևորեց փորձված զինվորականների, երկրապահի մուտքը սահման:

Թշնամին շատ մարդկային կորուստներ է՞ կրել:

- Այո՛, մեր զինվորները կարողացել են շարքից հանել ոչ միայն տասնյակներով զինտեխնիկա, այլև թշնամուն պատճառել են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդկային կորուստներ:

Այդ զինտեխնիկայի կորուստը, որը կրում է թշնամին, հնարավոր է՞ վերականգնել և մեր կողմից այն կիրառել:

-Մեզանում կա վիրավորում ստացած մի սպա, բազմափորձ տանկիստ, որը նշում է, որ մենք կարող ենք որոշակի տանկեր վերականգնել ու կիրառել հակառակորդի դեմ:

 

դիտվել է 16800 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am