Այս պատերազմը շատ ավելի լուրջ է. Պարգև Սրբազան. video

Համեմատ 90-ականների, այսօր Ադրբեջանը մեծ թվով զինանոց է օգտագործում՝ պատերազմ վարելով Արցախի ամբողջ երկայնքով: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանը՝ անդրադառնալով թշնամու կողմից սանձազերծած պատերազմին:

Ըստ Պարգև Սրբազանի՝ ո՛չ արցախցիների, ո՛չ բանակի համար անակնկալ չէր թշնամու հարձակումը. «Զինվորականներն ու հրամկազմը պատրաստ էին Ադրբեջանի այս գործողություններին, որովհետև մի քանի օր առաջ արդեն շարժ էին նկատում սահմանի երկայնքով»:

Դիտարկմանը՝ այս ժամանակահատվածում շատ են մարդիկ այցելում եկեղեցի, ի՞նչ հարցով են դիմում Ձեզ, Սրբազանը պատասխանել է. «Ժողովուրդն առաջին հերթին գալիս է աղոթելու խաղաղության, ժողովրդի ողջության համար»:

Հարցին՝ Հայաստանում վստահ են, որ մենք այսօր պատերազմում ենք Թուրքիայի դեմ, ոչ թե Ադրբեջանի, Պարգև Սրբազանը պատասխանել է. «Ես չէի ասի, որ Թուրքիան պատերազմում է մեր դեմ, բայց Թուրքիան ամեն ինչով աջակցում է այս պատերազմին: Ես չեմ բացառում, որ թուրք սպաները այսօր գտնվում են Ադրբեջանում ու խորհուրդ են տալիս ադրբեջանցիներին՝ ինչպես վարել մարտերը»:

Պարգև Սրբազանի խոսքով՝ մենք պարտավոր ենք այնքան լավ պաշտպանել, որպեսզի Ադրբեջանն ինքը հրաժարվի պատերազմական գործողությունից. «Ամեն ինչ կախված է նրանց, թե մեր բանակը որքան զորեղ է, ինչից էլ կախված է նաև այս պատերազմի արդյունքը»:

դիտվել է 371 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am