Այս պահին էլ ընթանում են մարտեր.Արդրբեջանի զինված ուժերն անցել են հարձակողական գործողությունների.Արծրուն Հովհաննիսյան (video)
Սահմանի ողջ երկայնքով շարունակվել են ընթանալ գիշերային մարտեր, նույն ինտեսիվությամբ չեն եղել, բայց տեղ-տեղ եղել են հրետակոծություններ: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
«Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն անցել են հարձակողական գործողությունների, մասնավորապես, ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել, այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր»,-ասաց նա և նշեց, որ, ցավոք, ունեցել ենք զոհեր, որոնց մասին կհայտնեն առաջիկայում:
Մանրամասները՝ տեսանյութում.
