Բացառված չէ, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի. Արցախի նախագահի խոսնակ (video)
Այսօր երրորդ օրն է, ինչ Արցախի և Ադրբեջանի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտեր ընթանալ: Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ գործողություներ Արցախի Հանրապետությանի դեմ և անցած գիշեր ևս շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում էին ինտենսիվ մարտեր, հատկապես՝ հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
