Նոր ատոմակայանի կառուցման վտանգները. բնապահպանը փաստում է /տեսանյութ/

Փետրվարի 11-ին կառավարության նիստի ընթացքում պետք է քննարկվեր ու հաստատվեր նոր ատոմակայանի կառուցման ծրագիրն ու կառուցման պլանի ժամանակացույցը, բայց հարցը հանվեց օրակարգից: Այս առնչությամբ  Կանաչների միության նախահգահ Հակոբ Սանասարյանը նկատում է, որ  նոր ատոմակայանին վերաբերող հարցերը չեն քննարկվել փետրվարի 11-ի՝ կառավարության նիստի ժամանակ,սակայն  դա դեռ չի նշանակում, որ դրա կառուցման հարցը առկախված է կամ կասկածելի: Հակոբ Սանասարյանը նշեց, որ այսպիսի օբյեկտ կառուցելիս առաջ հարկ է նախ ուսումնասիրություններ կատարել ու հասկանալ՝ արդյո՞ք կարելի է տվյալ տարածքում կառուցել ատոմակայան: «Մենք արդեն իսկ մի վատ փորձ ունեցել ենք: Այս ատոմակայանը որ կառուցվել է, բազմաթիվ նորմատիվներ են խախտվել: Բայց, ցավոք, ԱԺ-ն որոշում է ընդունել, որ պետք է կառուցվի ատոմակայան: Ատոմակայանի տեղի ընտրությունն ընտրելիս կարևոր է մի հանգամանք. սեյսմիկությունը պետք է ցածր լինի՝ զրոյականին մոտ: Բայց մեր ատոմակայանի տարածքում ոչ միայն սեյսմիկությունն է վտանգավոր, այլև այդ տարածքում կան մի շարք հանգած հրաբուխներ», -ընդգծեց Հակոբ Սանասարյանը: Կանաչների միության նախագահը շեշտեց, որ մեր երկրի սեյսմիկ նկարագիրն ընդհանրապես թույլ չի տալիս այստեղ ատոմակայաններ կառուցել: «Խորհրդային տարիներին, երբ կառուցվել է մեր ատոմակայանը, կեղծվել են ուսումնասիրությունների արդյունքները: Կարելի է ասել, որ ատոմակայանի կառուցման համար ընտրվել է մի վայր, որը վատթարագույնն է այս պարագայում: Այս գոտին սեյսմակայունության առումով անհուսալի է: Խիտ բնակեցված տարածքներում չի կարելի ատոմակայան կառուցել: Հիմա ատոմակայանը կոչվում է հայկական ատոմակայան, իսկ այս նորը, որ պիտի կառուցվի, ըստ էության, լինելու է անհատների ատոմակայանը, քանի որ ֆինանսական միջոցներն անհատներն են տրամադրելու»: Բանախոսը նշեց, որ երկրորդ էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետ է սահմանվել մինչև 2019 թվականը: Սակայն  դրա շահագործման վերջնաժամկետը ձգձգելը հղի է վտանգներով: «Ռեակտորների կայությունն ու ապահովությունը տարեցտարի նվազում է: Էներգաբլոկը երկարատև շահագործելը վտանգավոր է»,-եզրափակեց Հակոբ Սանասարյանը»: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Այ քայլող մսագու՛նդ», դուք չեք հաղթել, ձեզ․․․ քաղաքացի (video) Դատվելու եք․ նոր ընտրակեղծիքներ եկան․ Էդմոն Մարուքյան (video) Խայտառակ բացահայտումներ․ ի՞նչեր է արել ՔՊ-ական հանձնաժողովի նախագահը․ վստահված անձ (video) «ՔՊ-ականները վախեցած են. իրենք գիտեն՝ սրա տակից դուրս չեն գալու». քաղաքացի (video) «Ընդդիմությունը ջախջախիչ ձևով հաղթել է Նիկոլին, ընտրակեղծիքների նոր բացահայտումներ են սպասվում» (video) Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պահանջարկ կա. Զախարովա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ Արաղչի «Գագիկ Ծառուկյանը մերժե՞լ է Փաշինյանի առաջարկը»․ լրագրողը՝ ՔՊ-ականին (video) «Հրապարակ»․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան բանվորների փողը չի տալիս Անիծյալ աթոռ Զախարովայի կոշտ ուղերձը․ հայ ժողովուրդը հոգնել է Փաշինյանի դատարկ խոստումներից (video) Կոտայքում 2 անչափահասներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինս էլ կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք. Արաղչի ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Հայաստանի գտնվելը ԵԱՏՄ-ում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ․ Զախարովա Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am