Սենատոր ՄքՔեյնը կոչ է անում ԱՄՆ-ից դուրս շպրտել Թուրքիայի դեսպանին

Ամերիկայի ձայն ԱՄՆ-ի ազդեցիկ հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն ՄքՔեյնը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել Թուրքիայի դեսպանին:
«Ես մինչեւ հիմա զայրացած եմ այդ թուրքական ծեծով: Մենք պետք է նրանց դեսպանին Ամերիկայի Միացյալ Նահանգներից դուրս շպրտենք: Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, սա Թուրքիան չէ, սա երրորդ աշխարհի պետություն չէ: Այսպիսի գործողությունները չեն կարող անպատասխան մնալ: Մի գուցե, արժե դատական գործեր հարուցել նրանց դեմ, ում ինքնությունը մենք կկարողանանք պարզել», – հայտարարել է սենատոր ՄքՔեյնը: «Դրանք հասարակ քաղաքացիներ չէին, ովքեր մասնակցել էին ծեծի, դրանք Էրդողանի անվտանգության աշխատակիցներն էին: Ինչ-որ մեկն իրենց ասել է գնալ եւ ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին, եւ իմ կարծիքով դա պետք է հետեւանքներ ունենա, այդ թվում եւ այդ մարդկանց ինքնության պարզելով ու նրանց մեղադրանք ներկայացնելով: Ի վերջո, նրանք խախտել էին ամերիկյան օրենքները ԱՄՆ-ի ներսում, այնպես որ դուք ուղղակի չեք կարող դա թույլատրել ԱՄՆ-ում: Մեր երկրում մարդիկ իրավունք ունեն խաղաղ բողոք հայտնել, ցուցարարները խաղաղ էին»: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունն իր կողմից հայտարարություն էր տարածել, որում ցուցարարներին անվանել էր «Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված խմբեր» եւ մեղադրել Էրդողանի կողմնակիցների նկատմամբ «ագրեսիվ սադրանքների» մեջ: «Թուրք ամերիկացիները պատասխանել էին ինքնապաշտպանության շրջանակներում եւ նրանցից մեկը լուրջ վնասվածքներ էր ստացել», – նշված է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության կողմից տարածած հայտարարության մեջ:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am