Ծանր հարված Ադրբեջանին. Իրավիճակը փոխվում է

Երեկ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ՝ «Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմից գնդակոծվել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտ, ինչին համապատասխանաբար արձագանքել է մյուս կողմը»: Իր հերթին, հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որում ասվում է, որ՝ «Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային»։ Ձեւակերպումը գրեթե նույնն է, եւ դա հասկանալի է՝ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ բնականաբար տեղյակ էր սպասվող հայտարարությունից: Այստեղ էականն այն է, որ համանախագահները փաստացի առաջին անգամ հստակ մատնանշում են լարվածությունը հրահրող կողմին՝ Ադրբեջան, որին հայկական կողմը պատասխանել է: Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում առաջին անգամ կիրառել էր իսրայելական արտադրության կառավարվող հրթիռ, փորձելով շարքից հանել հայկական ՀՕՊ համալիրը: Հայկական կողմը պատժիչ գործողություն էր իրականացրել, հակառակորդին հասցնելով տեխնիկայի եւ մարդկային կորուստներ: Այս երկու հայտարարությունները փոխում են իրավիճակը, ավելի ճիշտ՝ արձանագրում են իրավիճակի փոփոխությունն արդեն փաստաթղթի տեսքով: Միջնորդները տեւական ժամանակ փորձում են շփման գծում հասնել հետաքննության մեխանիզմի տեղակայմանը, ինչին խոչընդոտում է Ադրբեջանը: Նկատելի է, որ Ադրբեջանի վրա որոշակի ճնշում է գործադրվում այդ հարցում: Իր հերթին, Բաքուն փորձում է փոխել այս նոր օրակարգը, եւ դրա առաջին փորձը փետրվարին էր, երբ Ադրբեջանը փորձեց վերականգնել «պատերազմի իրավունքը»: Սակայն Ադրբեջանը ռազմական ծանր ու անսպասելի հարված ստացավ, քանի որ պարզ դարձավ, որ հայկական կողմում արդեն իսկ տեղակայված են գերժամանակակից «հետաքննության» սարքավորումներ: Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը նշանակում է, որ Ադրբեջանին զրկել են պատերազմի իրավունքից, իսկ ռազմական գործողությունների դիմելու պարագայում Ադրբեջանը կարող է խստագույնս պատժվել ոչ միայն հայկական զինուժի, այլեւ միջազգային հանրության կողմից: Այդ մասին էր հայտարարել նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Ի՞նչ է անելու Ադրբեջանն այս իրավիճակում. դիմելու է ռազմական գործողությունների՞, ինչի մասին վերջին շրջանում շատ է խոսվում մամուլում, թե՞ համաձայնվելու է միջազգային նոր օրակարգին: lragir.am

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am