Ինչո՞ւ են լուծարում Լեզվի պետական տեսչությունը. ովքե՞ր են կանգնած նախաձեռնության հետևում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը հավանություն է տվել մի որոշման, որով նախատեսվում է լուծարել ՀՀ կրթության, գիտության նախարարության Կրթության պետական տեսչությունը և ստեղծել Կրթության տեսչական մարմին: Տարեվերջին էլ լուծարվելու է Լեզվի պետական տեսչությունը: Բայց վերջինիս փոխարեն այլևս չի նախատեսվում ստեղծել որևէ կառույց: Բանն այն է, որ 2009 թվականից մեր երկրում ընթանում են տեսչական բարեփոխումներ: Բարեփոխումների արդյունքում երկրում գործող տեսչությունները պետք է դառնան տեսչական մարմիններ: Փոքր–ինչ կփոխվի նաև նրանց կառավարման ձևը: Իսկ մեր երկրում կան 18 տեսչություններ, և ծրագրի համաձայն պետք է մնան ընդամենը վեցը: Փաստորեն այդ վեցի մեջ չէ Լեզվի պետական տեսչությունը: Այսինքն` այն տարեվերջին վերջնականապես լուծարվելու է` դադարելու է գոյություն ունենալ: Այս հարցը քննարկման լայն թեմա դարձավ մեր մտավորականության շրջանում: Ի վերջո, խոսքը պետական լեզվի` հայերենի գործառույթների սահմանափակմանն է վերաբերվում ըստ էության: Հարցի վերաբերյալ իր տեսակետը փորձեցինք ճշտել նաև Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանից: Տիկին Հովյանի ներկայացմամբ` բարեփոխումների խմբի անդամները եկել են հետևյալ «հանճարեղ» եզրակացությանը` Լեզվի պետական տեսչությունը չունի օրենքով սահմանված վերահսկողական գործառույթներ: Իսկ եղածներն էլ կրկնություններ են: Այն է` անում է մի բան, որն անում են նաև այլ ոլորտներում գործող տեսչությունները: Ուստի և հարց է դրվել լուծարել այն: «Դուրս է գալիս, որ տեսչությանը մեղադրում են չաշխատելու մեջ: Իսկ ես կասեմ հակառակը,– պնդում է տիկին Հովյանը,–տեսչությունը ուզում են լուծարել, քանի որ այն աշխատում է: Խաղաքարտերը բացեմ` մեր գործարարները, բիզնեսի մարդիկ և նրանք, ովքեր իբրև թե պաշտպանում են վերջիններիս շահերը, եկել են մի եզրակացության` եթե լեզուն խանգարում է բիզնեսին, ուրեմն պետք է լուծել լեզվի հարցը»: Իմ արձագանքին, թե լեզուն էլ են կապիտալիզացնում մեր երկրում, զրուցակիցս առավել մանրամասնեց. «Լեզվի պետական տեսչությունը մեկ անգամ չէ, որ ոտնձգություն է արել միջազգային թանկարժեք ապրանքանշանների նկատմամբ: Կամ` օտարաբառ հրապարակային գրվածքների, ցուցանակների, գովազդային վահանակների նկատմամբ: Սակայն մի բան հստակ է, որ տեսչությունը երբեք ապրանքային նշանի` օտարալեզու լինելու փաստով վարույթ չի հարուցել: Վարույթ հարուցել է միայն այն դեպքում, երբ ապրանքային նշանը ծառայել է որպես ցուցանակ կամ գովազդային վահանակ, երբ տիրաբար բազմեցրել են իրենց ռեստորանի, խանութի կամ գեղեցկության սրահի ճակատային մասերում: Նման դեպքերում է միայն լեզվի տեսչությունն ընդվզել: Եվ մենք այսօր լավ գիտենք, թե ովքեր են կանգնած այդ նախաձեռնության`տեսչությունը փակելու նախաձեռնության հետևում»: Բանն այն է, որ մեր մտավորականների, հայոց լեզվի ջատագովների մի մասը տարիներ շարունակ մեղադրել է տեսչությանը, որլավ չի աշխատում, որ քաղաքը լցված է օտարաբանություններով, որ հայերենին հաճախ հատկացվում է ընդամենը կրավորական դիրք: Իսկ հիմա էլ դուրս է գալիս, որ տեսչությունը փակում են, քանի որ այն լավ էլ աշխատում է ու աշխատելով խանգարում է բիզնեսի շատ ներկայացուցիչների: Մի հետաքրքիր փաստ ևս նշեց տեսչության պետի տեղակալը: Ասում է, որ օտարերկրյա ներդրողներն առավել օրինապահ են, առավել հարգալից են մեր լեզվի ու նրա իրավունքների նկատմամբ, քան հենց մենք` մեր տեղական արտադրողները: Եվ այսօրվա պայքարը մեր լեզվի դեմ հենց տեղական արտադրողների կողմից է: Այսինքն` մենք ենք պայքարում մեր լեզվի դեմ: Մի բան էլ` ըստ տիկին Հովյանի. բարեփոխումների այս ութ տարիների ընթացքում ինչքան հնարավոր էր լեզվի տեսչության որոշ գործառույթներ հանձնեցին այլ տեսչությունների` առողջապահության, աշխատանքի, սննդի անվտանգության և այլն, և այլն: Իսկ հիմա եկել է ժամանակը, որ ասեն, թե տեսչությունների գործառույթները կրկնվում են: Ու նաև այդ փաստով հիմնավորեն Լեզվի տեսչության լուծարումը: Եվ այս ամենն արվում էր միտումնավոր, քայլ առա քայլ, որ մի օր արձանագրվի, թե Լեզվի պետական տեսչությունը գործառույթներ չունի: Վերջում տեղեկացնենք, որ մեր երկրում տեսչական բարեփոխումներն իրականացվում են բրիտանական ծրագրով: Եվ բանն այն է, որ ըստ Հովյանի, երբ անգլիացիները տարիներ առաջ կազմակերպել էին դասընթացներ և ծանոթացնում էին ծրագրի սկզբունքներին, հաստատեցին, որ նման ծրագիր իրենց երկրում չի գործում: Ի վերջո, եզրակացնում է պետի տեղակալը, բնական է, որ այն Անգլիայում չգործի, որովհետև ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ պետությունը չունենա վերահսկողական գործառույթներ լեզվական ոլորտում: Կամ չէ՞ որ, այս ճանապարհով ընթանալով, պարզապես փոշիացվում են պետության վերահսկողական գործառույթներն ընդհանրապես»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am