Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով. վարչապետը փակագծեր է բացում (Տեսանյութ)

Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է երկու անձ՝ արտաքին գործերի նախարարն ու ես, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որևէ երրորդ անձ բանակցություն վարելու, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել», - ասել է նա։

Վարչապետը նշել է, որ ԱԱԾ տնօրենը որոշակի դերակատարում է ունեցել օպերատիվ կապի ապահովման գործում իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

«Դա եղել է որոշակի սպասարկող գործառույթ, նա լիազորություն չի ունեցել Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցելու», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, թե կա մի հանգամանք, որի մասին ինքը երկու տարի չի խոսել կոռեկտությունից ելնելով, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, կխոսի այդ մասին։

«Ասում են, որ ես ժամանակ եմ խնդրել...Դուշանբեում, երբ որ այդ պայմանավորվածությունը տեղի ունեցավ, պարզ է, որ Հայաստանը շահագրգռված էր, որ հրադադարի ռեժիմը պապանվի, բա Ադրբեջանն ու Ադրբեջանի նախագահը ինչո՞ւ էր շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա, ու մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ վերլուծելով հասկանում են, որ միակ տարբերակը դա է՝ ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել», - նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասել է, որ Ադրբեջանի նախագահն է իրեն դիմել խնդրանքով։

«Այդ խնդրանքի իմաստը եղել է հետևյալը, եթե հիշում եք՝ այդ ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններն էր ու գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում ու այնպես ստացվեց, որ ես մի շարք ելույթներում անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին, փորձում էի խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ, որոշակի քննադատական խոսքեր էին հնչում, ու Իլհամ Ալիևի շահագրգրռվածությունը մի բանի վերաբերյալ էր, որ ինքը ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ ելույթներից ձեռնպահ մնամ», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ Ալիևն անձամբ է իրեն խնդրել։

Վարչապետն ասել է, թե Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ՝ սեփական իշխանությունը ու բռնատիրական համակարգը պահպանելու միջոց։

 

Հարցազրույցը կայացել է սեպտեմբերի 26-ին՝ մինչ ադրբեջանական լայնածավալ ագրեսիան։

դիտվել է 1947 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am