Եվրահանձնաժողովը 110 եվրոյով տուգանել է Facebоok-ին
Եվրահանձնաժողովը Facebook սոցցանցին տուգանել է 110 միլիոն եվրոյով (122 միլիոն ԱՄՆ դոլար) WhatsApp մեսենջերը գնելիս ոչ ստույգ տվյալներ տրամադրելու համար, գրում է Bloomberg-ը, փոխանցում է Gazeta.ru-ն:«Եվրահանձնաժողովը Facebbok-ին տուգանել է 110 միլիոն եվրոյով WhatsApp ընկերությունը ձեռք բերելու մասին ոչ ստույգ կամ մոլորության մեջ գցող տեղեկատվության տրամադրման համար: Facebook-ը կատարել է երկու առանձին խախտումներ՝ ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելով ընկերությունների միաձուլման ձեւում, ինչպես նաեւ հանձնաժողովի՝ տեղեկատվություն տրամադրելու հարցման պատասխանում: Եվրահանձնաժողովն այս խախտումները համարում է լուրջ, քանի որ դրանք իրեն զրկել են գործարքի գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններից»,-ասված է հայտարարության մեջ:
