Պուտինը և Մակրոնը կարևորել են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 18-ին կայացած առաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առաջիկա անձնական շփումների հնարավորությունները: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցի ընթացքում երկկողմանի պատրաստակամություն է հայտնվել զարգացնել ռուս-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները՝ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային-մարդասիրական եւ այլ բնագավառներում։ Զրույցի ընթացքում կողմերը կարեւորել են հետագա գործակցությունը «նորմանդական ձեւաչափի» շրջանակներում: «Պայմանավորվել են համատեղ աշխատել միջազգային եւ տարածաշրջանային ակտուալ հարցերի շուրջ, ներառյալ՝ ահաբեկչության դեմ պայքարը։ Մասնավորապես ընդգծված է «նորմանդական ձեւաչափի» շրջանակում հետագա համագործակցության կարեւորությունը՝ Մինսկի համաձայնագրերի հիման վրա ներուրկրաինական հակամարտությունը կարգավորելու նպատակով», - ասվում է հաղորդագրությունում։
