Թրամփը Լավրովին գաղտնի տեղեկատվություն է՞ հաղորդել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է լուրերին, որ հանդիպման ժամանակ իբր թե իրեն է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Այս մասին նա խոսել է Կիպրոսից իր գործընկեր Իոանիս Կասուլիդիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Խորհրդային Միությունում կատակում էին, որ գոյություն ունի «Պրավդա» պարբերական, որտեղ լուրեր չկան, եւ կա «Իզվեստիա» պարբերական, որտեղ ճշմարտություն չկա»,-ասել է Լավրովը։
