Կորոնավիրուսի վերաբերյալ լրջության խնդիր կա, ի՞նչ հիմքերի վրա է վարչապետը հայտարարում՝ սպասվում են սրացումներ․ Կարինե Նալչաջյան. video

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին հերթական սուտն ասաց՝ նշելով, որ կորոնավիրուսով պայմանավորված սրացումներ կան ու հնարավոր են նոր սահմանափակումներ։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Երևանի այլընտրանք քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր Սոնա Աղեկյանը։

Աղեկյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս փուլում դիտավորյալ է նման հայտարարություններ արել, «Քանի որ Նիկոլ Փաշինյանը տեսնում է՝ նախապատրաստում են հանրահավաքներ, այսպիսի հայտարարությամբ փորձում է վախ տարածել, որպեսզի խուսափի իր քաղաքական «վախճանից»»։

Հոգեբան Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ էլ կորոնավիրուսի թեման բավականին նուրբ ու զգայուն է․ «Չեմ կարող ժխտել կորոնավիրուսի առկայությունը, բայց լրջության ու հարգանքի խնդիր կա։ Մենք ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ հիմքերի վրա է վարչապետը հայտարարում, որ երկրում սրացումներ կան»։

Ըստ հոգեբանի՝ կորոնավիրուսային պատմությունը շատ թաքնված ենթաշերտեր ունի․ «Մենք այդպես էլ չենք հասկանում՝ վարչապետն ի՞նչ մասնագետների հետ է խորհրդակցում ու այսպիսի հայտարարություններ անում։ Մարդուն, եթե ուզում են հոգեբանորեն վնասել, ապա դնում են անորոշության մեջ։ Մենք հիմա այդ անորոշության մեջ ենք»։


Սոնա Աղեկյանը պնդում է, որ ինքը չի հավատացել ու չի հավատում, որ Հայաստանում կորոնավիրուս եղել է ու մարդիկ էլ մահացել են կորոնավիրուսային հիվանդությունից․ «Մենք ստանում ենք ահազանգեր, որ այն մարդիկ, որոնք ասում են՝ մահացել են կորոնավիրուսից, այդ մարդկանց դիերը խոշտանգված են եղել»։

Խոսելով վերջին երկու տարում քաղաքական ու սոցիալական տարբեր առիթներով կանանց՝ մասնավորապես վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ակտիվության մասին, հոգեբանը ներկայացրել է դրա հոգեբանական նշանակությունն ու ազդեցությունը․ «Ցանկացած քաղաքակիրթ երկրում երկրի ղեկավարի կինն ունի ֆունկցիաներ, բայց պետք է կատարի առաջին տիկնոջ ֆունկցիաներ, ոչ թե երկիրը ղեկավարելու որոշումներին խառնվի։ Տպավորություն է՝ Նիկոլ Փաշինյանի կինը փորձում է երկրի կառավարման խառնվել»։

Ըստ հոգեբանի՝ անհասկանալի է Աննա Հակոբյանի՝ բանակային հարցերին ներգրավվելը․ «Հիշում ե՞ք Աննա Հակոբյանի վերջին լուսանկարները զինվորական համազգեստով։ Դրանք կարծես հակասում էին իր հայտարարություններին՝ խաղաղասիրական կոչերին։ Պատերազմող երկրում խաղաղասիրություն քարոզելը պացիֆիզմ է»։

Սոնա Աղեկյանի խոսքով էլ՝ մարդիկ, որոնք որևէ կապ չունեն բանակի հետ, իրենց ներկայությունն են փորձում ցուցադրել այդ ոլորտում։

դիտվել է 356 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am