Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց . Փաշինյանը նրա սխալներն է խմբագրում

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարական կաբինետում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նման հատուկ ձիրք ու տաղանդ ունեցող դժվար թե գտնվի: Իրար հետեւից այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք հետո անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստիպված լինում խմբագրել: Զարմանալին այն է, որ Փաշինյանը նախարարի որոշումների հետողորմյան անում է անտրտունջ, անխռով: Նոնսենս է՝ համաշխարհային մեծության արյունաբանին 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստան հրավիրելն ու երկու տարի անց նրան ցտեսություն ասելը: Թե ով է Սամվել Դանիելյանը, աշխարհը գիտի, թե ինչ ավանդ է ներդրել այս երկու տարվա ընթացքում, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ գեթ մեկ անգամ առնչված մարդիկ են փաստում: Իսկ թե ինչպես է առողջապահության նախարարի խելքին փչում Դանիելյանին էլեկտրոնային փոստով տեղեկացնել՝ աշխատանքից ազտված լինելու մասին, երեւի թե բրիտանացի գիտնականներին էլ չհաջողվի բացատրել: Դանիելյանի հետ նման կերպ վարվելու փաստը նույնիսկ իմքայլական պատգամավորների զայրույթն է շարժել:

«Ախր ո՞նց, էլի, ո՞նց կարող էր այդպես վարվել: Մենք, իհարկե, հարցը տվեցինք վարչապետին, ու բարեբախտաբար պատասխանը եղավ այն, որ Դանիելյանը վերականգնվեց իր աշխատանքում: Մեզ թիմի ներսում հիմա կարող են դավաճան համարել, բայց մենք մեր խղճի առաջ հանգիստ չէինք լինի, որ լռել ենք»,- «Իրատեսի» հետ զրույցում ասացին «Իմ քայլի» պատգամավորներից մի քանիսը:

Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց՝ այս անգամ համավարակի դեմ պայքարում ավանդ ներդրած եւ երախտիքի մեդալներ ստացած բուժաշխատողների ցանկում չներառելով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին: Պարգեւատրվածների մեծամասնությունը «Մխիթար Հերացի» մեդալ է ստացել, միայն մեկ անձի՝ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտավազ Վրույրի Վանյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է շնորհվել: Իհարկե, փառք ու պատիվ բոլոր բուժաշխատողներին, որ զօրուգիշեր, առանց տրտնջալու եւ կորոնավիրուսից անկախ գլուխները կախ իրենց ծառայությունն են մատուցում բոլորիս, բայց մեդալի արժանացած բուժաշխատողների ցանկում առաջինը Նորքի ինֆեկցիոնի մասնագետները պետք է լինեին, որ համավարակի առաջին իսկ օրվանից պայքարել են յուրաքանչյուր մարդու կյանքի համար: Ինֆեկցիոնի բուժանձնակազմի՝ վարչապետին ուղղված բաց նամակից հետո Փաշինյանը նորից թեւերը փռել է Թորոսյանի վրա ու խմբագրել նրան՝ առողջապահական ոլորտի թվով 100 ներկայացուցիչների, այդ թվում՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի, վարչապետի անվանական շնորհակալագերի արժանանցնելով: Ինչպես միշտ, այնպես էլ հիմա, նախարարը շարունակել ու շարունակելու է իրեն ոչ հաճո անձանց դեմ քեն պահելու քաղաքականությունը: Հետաքրքիր է, օրինակ, ի՞նչ արժանիքի համար է նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ շնորհել Արտավազ Վանյանին: Կա՞ այդ չափանիշը, հայտնի՞ է՝ ինչով է Վանյանը, որի ղեկավարած կառույցն անգամ մարզերում տիրող համաճարակային իրավիճակի մասին չի կարողանում ճշգրիտ ու համապարփակ տեղեկություններ տրամադրել, առավել մի քանի շաբաթ անընդմեջ ընտանիքի երես չտեսած, հանուն հիվանդի առողջության սեփական կյանքը վտանգած բժշկից: Թե որտեղ է թաքնված շան գլուխը, պարզից էլ պարզ է՝ քանի դեռ նախարար Թորոսյանն առաջնորդվում է սեփական ամբիցիաներով, առողջապահության ոլորտում միշտ էլ նմանօրինակ անտրամաբանական որոշումներ են լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 472 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am