Ինչպես ՍԴ-ի, այնպես էլ մնացած բոլոր ատյանների դատավորների անունը Նիկոլ Փաշինյան է

«168 ժամը» գրում է. «2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունն այդպես էլ չդարձավ արժեքների հեղափոխություն, և գոնե այս պահին չի երևում որևէ նախադրյալ, որ դա կարող է տեղի ունենալ տեսանելի ապագայում։ Իշխանության եկան ոչ թե արժեքները, գաղափարներն ու սկզբունքները, այլ մարդիկ, որոնք, ինչպես ցույց տվեց կյանքը, չունեն ո՛չ արժեքներ, ո՛չ գաղափարներ, ո՛չ էլ, առավել ևս, սկզբունքներ։


Կյանքը ցույց տվեց նաև, որ իշխանությունը քայլասեր այդ ամբոխի համար ոչ թե միջոց էր՝ սեփական գաղափարներն ու ծրագրերն իրագործելու միջոց, ինչպես բնորոշ է քաղաքականությանն ու հատկապես հեղափոխություններին, այլ նպատակ։ Իսկ երբ միջոցները վերածվում են նպատակի, նպատակներ էլ կամ չեն լինում, կամ որպես նպատակ ներկայացնողները միջոցի դեր են խաղում, տեղի է ունենում այն, ինչին ականատես ենք լինում ամեն օր Հայաստանում։ Նպատակի ու միջոցի տարաբաժանումը, նպատակի ու միջոցի առողջ հարաբերակցությունը կենսականորեն անհրաժեշտ է՝ հատկապես պետության կառավարման պարագայում։ Որովհետև այդ հարաբերակցության խախտումն ազատում է իշխանություն կրողների ձեռքերն ու ոտքերը՝ նպատակին հասնելու հարցում միջոցների մեջ խտրություն չդնելու իմաստով։ Իշխանության համար նպատակի վերածված միջոցների խնդիրն արտահայտվում է ամեն օր ու ամենուր։

Օրինակ՝ իրապես անկախ դատական իշխանությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ երկրում արդյունավետ ու վստահելի արդարադատություն իրականացնելու միջոց։ Նիկոլ Փաշինյանի համար, սակայն, այդ միջոցը վերածվել է նպատակի՝ դատական վերահսկելի համակարգի միջոցով սեփական իշխանությունը պահպանելու նպատակի։ Այդ դեպքում երկրորդական-երրորդական են դառնում դատավորների անուններն ու ազգանունները, կենսագրություններն ու անգամ քայլվածքը։

Նրանց բոլորին միավորում է իշխանությանը ծառայելու պատրաստակամությունը։ Հետևաբար՝ խիստ երկրորդական ու երրորդական է նաև, թե ով է զբաղեցնում այս կամ այն ատյանի դատավորի պաշտոնը, երկրորդական է նաև նրա անունն ու ազգանունը, ով երեկվանից գլխավորելու է իշխանության կամքով ձևավորված Սահմանադրական դատարանը։ Որովհետև, ինչպես Սահմանադրական դատարանի, այնպես էլ մնացած բոլոր ատյանների ու պալատների դատավորների անունը Նիկոլ Փաշինյան է, քանզի բոլորը՝ տարբեր հասակի ու երանգի պատմուճանների ներքո, իրականացնելու են ոչ թե Սահմանադրությունից ու օրենքներից, այլ բացառապես ու միմիայն Նիկոլ Փաշինյանի կամքից բխող արդարադատություն։


Սահմանադրական դատարանի երեկ սկսված և դեռևս չավարտված նիստի միակ նպատակը, հետևաբար, ոչ թե ՍԴ նախագահի անձի ընտրությունն է, այլ հատկապես այն անուն-ազգանվան հռչակումը, որի կրողն արժանանալու է այդ կառույցում Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն ու կամքի արտահայտողը լինելու քայլաբեր պատվին։ Նոր Հայաստանում դա այնքան բարձր պատիվ է, որ այդ անուն-ազգանվան կրողին չկարողացան որոշել ամբողջ մի քանի ժամ տևած նիստի ընթացքում։

Հ.Գ. Սահմանադրական դատարանի նախագահի՝ երեկ սկսված և ժամեր տևած ընտրության գործն առկախվեց. աշխատակարգային նիստն ընդմիջվեց: Այն կշարունակվի այսօր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 446 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am