Վենդետաները, ցմահ ազատազրկումներն ու մարդկանց վտարանդի դարձնելն արդարության չեն հանգեցնելու

Հրապարակ օրաթերթը գրում  է.«Իհարկե, կարելի է հասկանալ այն մարդկանց, որոնք Նիկոլ Փաշինյանից ոչ թե աշխատանք ու սոցիալական քաղաքականություն են պահանջում, այլ օր ու գիշեր խոսում են վրեժից, վենդետայից, նախկինների թալանածը հետ բերելուց, բռնել-դատելուց և ըստ այդմ՝ շարունակ դժգոհում են, որ դատական բարեփոխումներ չեն կատարվում, և հին դատավորներին չեն ազատում, նորերով չեն փոխարինում։ Այս զանգվածը մի լոզունգ ունի՝ «թավիշը շատ է», և մի երազանք՝ որքան հնարավոր է՝ շատ մարդ տեսնել բանտերում և ականատես լինել, թե ինչպես են նախկինում ցոփ ու շվայտ կյանքով ապրած մարդիկ սնանկանում, ունեզրկվում։

Հասարակության առավել գիտակից զանգվածը, սակայն, հասկանում է, որ վենդետաներն ու էքսպրոպրիացիաները, ցմահ ազատազրկումներն ու մարդկանց վտարանդի դարձնելն արդարության չեն հանգեցնելու՝ ընդամենը այլասերելու են հասարակությանը, փոխելու են մարդկանց մտածողությունն ու հոգեվիճակը՝ նրանց դարձնելով վրիժառու և ուրիշի դժբախտություններով ուրախացող։

Հասկանում են, որ խլված ունեցվածքն արդարաբար չի բաշխվելու և, ամենակարևորը՝ արդարությամբ չի խլվելու։ Ասենք՝ խլելու են անհնազանդներից, իսկ հնազանդներին ներելու են թալանը։ Ավելին՝ ծածուկ և դանդաղորեն ձևավորվելու է ունևորների նոր խավ, որին մարդիկ ատելու են ոչ պակաս ուժգնությամբ, քան ատում էին նախկիններին։ Առհասարակ՝ աղքատ հասարակության մեջ հարուստներին ու լավ ապրողներին չեն սիրում։ Իսկ նախանձն ու ատելությունը խրախուսելը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։ Մենք՝ վրեժի գաղափարով չոգևորվածներս, նույնպես պահանջում ենք, որ արդարություն հաստատվի, դատական համակարգը բարեփոխվի, և հին թալանչիները պատժվեն։ Բայց ո՛չ բանտ նստելով և ո՛չ թացը չորի հետ խառնելով, այլ արժանիներին ու ազնիվներին առաջ մղելով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 525 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am