ԱՄՆ-ը նմանակել է հարվածը ԿԺԴՀ-ին.
Ճապոնիայի Nikkei առաջատար գործարար թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները հայտնում է,որ ԱՄՆ-ի զինված ուժերը գրեթե ավարտել են ծավալումը, որը թույլ է տալիս ցանկացած պահի ջախջախիչ հարված հասցնել ԿԺԴՀ-ի ռազմական օբյեկտներին, մասնավորապես, արդեն որոշված թիրախների վրա մի քանի հարյուր Tomahawk թեւավոր հրթիռներ արձակելու միջոցով: Այժմ Կորեական թերակղզու մոտ գործող ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խմբավորումը՝ Carl Vinson ատոմային ավիակրի գլխավորությամբ, ԿԺԴՀ-ին հարված է նմանակել՝ նրա զինվորական ղեկավարությանը հարկադրելով գործարկելու կապի արտակարգ միջոցները, որոնք սովորաբար լռում են: Այդ ազդանշանների կալանման միջոցով հայտնաբերվել են մեծ քանակությամբ կարեւորագույն թիրախներ, ներառյալ ստորգետնյա բունկերները, որոշվել է դրանց հանդերձումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
