Աթեշյանին կարգալույծ անելը կարող է վտանգավոր լինել .Կոմիտաս Վարդապետ Հովնանյան

«Այս պահվածքն անընդունելի է:Նրա նման կեցվածքը ճիշտ կեցվածք չէ, դա հոգեւորականի կերպար չէ: Ամբողջ համայնքը նրան ասում է Սուրբ Հայր, ես ուզում եմ այդ սրբությունը տեսնել:  Մայր Աթոռը անում է ամեն ինչ, որ խնդիրը շուտափույթ լուծվի»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը: Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցող իրադարձություններում կա երկու շահի բախում: Առաջինը՝ թուքական պետական շահը, երկրորդը՝ հայ համայնքը, որը ցանկանում է պատրիարքի տեղապահի պաշտոնում տեսնել մի անձի, ով կարող է որոշիչ դեր խաղալ Թուրքիայի հայության ճակատագրում: «Աթեշյանի դեմ ստորագրահավաքը և  նա կարգալույծ այդքան հեշտությամբ չի կարող լինել Խոսքը մի արքեպիսկոպոսի մասին է, որը բավարար ժամանակ եղել է այդ աթոռին: Եթե նա կարգալույծ արվի, ապա վաղը կարող ենք հայտնվել մեկ այլ խնդրի առաջ: Աթեշյանը կարող է չընդունել դա եւ անկախ հայտարարի Պոլսո Հայոց աթոռը, որին կաջակցի թուրքական կառավարությունը»,ասաց նա: Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի կարծիքով՝ պետք է խոհեմ լինել այս հարցում, էմոցիաներից հրաժարվել, որպեսզի պառակտումներ չլինեն. «Որոշ ուժեր կան, որ Աթեշյանին ուզում են տեսնել այդ աթոռի վրա, որովհետև նա համարվում է Թուրքիայի հավատարիմ քաղաքացի: Պետք չէ խնդրին նայել որպես միայն եկեղեցական հարց, քաղաքական շահի հարց էլ կա: Այս դեպքում էլ կան Աթեշյանին կողմ ու դեմ ուժեր համայնքում, որը պառակտում է համայնքը, ինչը պետք չէ»: Մարտի 15-ից հետո, երբ Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը,խնդիր է առաջացել: Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն այս պահին գտնվում է Գերմանիայում եւ փաստացի չի  զբաղեցնում իր պաշտոնը, քանի որ Պոլսո պատրիարքարանի դռները ոստիկանության կողմից կնքվել են եւ մուտք ու ելքի իրավունք ոչ ոք չունի: Այնտեղ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am