Նոր մանրամասներ՝ Գյումրիում դաժան սպանության մասին

Գյումրիում այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել։ Բնակարաններից մեկի խոհանոցում հայտնաբերվել է երիտասարդ դի` բռնության հետքերով։ Ինչպես հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության դեպքի առթիվ։ 2017 թվականի մայիսի 18-ին ժամը 01.10-ին ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հրշեջ փրկարար ջոկատից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 ա շենքի բնակարաններից մեկում արձանագրվել է փակ դուռ: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել է նույն տան բնակիչ Արթուր Աշոտի Հարությունյանի դին՝ բռնության հետքերով: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ բնակարանի գույքը տեղաշարժված է, խառնված, դարակների և պահարանների մեջ գտնվող իրերը՝ գետնին թափված: Խոհանոցի հատակին բերանքսիվայր հայտնաբերվել է Արթուր Հարությունյանի դին՝ գլխի շրջանում վնասվածքներով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (սպանություն)։ Կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ: Ինչպես նշվում է ՀՀ ՔԿ հաղորդագրության մեջ, Արթուր Հարությունյանը ճանաչվել է տուժող, օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության Մուշի բաժնին ձեռնարկելու համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հնարավոր ականատես վկաներին հայտնաբերելու նպատակով: Որոշումներ են կայացվել՝ Արթուր Հարությունյանի դիակից մազի, արյան, եղունգների կտրվածքների, մատնահետքերի նմուշներ ստանալու մասին, հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք: Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am