Նարեկ Սամսոնյանը իր կուսակցության մասին կխոսի մեկ շաբաթից կամ մի փոքր ուշ

«Հրապարակ»-ը կապվեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հայտնի կադրերով տեսանյութի վերաբերյալ կառավարություն ուղարկված իր հարցման պատասխանը ստացե՞լ է։ Պարզվեց՝ չի ստացել։ «Կարծում եմ՝ չեն էլ պատասխանի կամ կպատասխանեն այն, ինչ Աշոտ Փաշինյանն ասել է երեկ «Հրապարակին»։ Մարդն ասում է՝ լավ է, նորմալ է, դրանում ամաչելու բան չկա, պարել եմ, լավ եմ արել»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։ Նա ամփոփում է․ «Նորմա՞լ է՝ մենք էլ հասարակությանը ցույց ենք տվել՝ կառավարական ընտանիքի համար «նորմալ» երեւույթները որոնք են։ Հասարակությունն էլ ինքը գնահատականը տվել է, տեսել եք։ Միանշանակ գնահատական է տվել՝ բացառությամբ 1-2 մարդու»։

Հիշեցնենք, որ Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին «Ասադոր» ռեստորանում ճաշող Աշոտ Փաշինյանը, որը ծխելիս է եղել ռեստորանի պատի տակ, այդ տեսանյութի հետ կապված՝ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել էր՝ այո ինքն է, պարում է ու կարծում է, որ պարելը նորմալ է։ Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ճնշումներ կային՝ տեսանյութը հանելու պահանջով, նա այն ժամանակ չէր մեկնաբանել, եւ հարցին, թե դրանք շարունակվեցի՞ն, նշել էր, որ անիմաստ են իր վրա ճնշումները։ Հիշեցնենք նաեւ, որ նա ասել էր՝ կառավարություն հարցում է արել, որ պարզի՝ Աշոտ Փաշինյա՞նն է արդյոք այդ տեսանյութում, թե՞ «նրա հոգին է»։ Իսկ տեսանյութը սկանդալային էր համարվում, որովհետեւ պարը, միջավայրը, կողքի պարողներն այնքան տարօրինակ էին, որ մարդիկ ենթադրել էին, թե երիտասարդներն ինչ-որ հոգեմետ դեղերի ազդեցության տակ են։

Տեղեկացրել էինք նաեւ, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավարը կուսակցություն է բացում։ Գրել էինք, որ հիմնադիր համագումարը կայանալու է հոկտեմբերի 3-ին, նախնական անունը «Իմ Հայաստան» է։ Սակայն Սամսոնյանն ասել էր, որ այդ մասին կխոսի մեկ շաբաթից կամ մի քիչ ավելի ուշ։ Երեկ մենք կրկին հետաքրքրվեցինք այդ կուսակցությամբ, նա միայն ասաց, որ կուսակցության ձեւավորման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հիմա կուսակցության մասին որեւէ բան չի ուզում մեկնաբանել, եւ երբ ժամանակը գա, ու հայտարարի դրա մասին, նաեւ կբացատրի, թե ինչու այն ժամանակ, այսինքն՝ հիմա, այդ մասին որեւէ մեկնաբանություն չէր տալիս։ Հիշեցնենք նաեւ, որ Սամսոնյանը վերջին տարիներին բավականին աղմուկ հանած՝ հետաքննություններ իրականացրած «Անտիֆեյք» կայքի սեփականատերն է, եւ այս օրերին էլ սկսել են իշխանությանը ծառայող դատավորների մասին հետաքննություններ անել, նրանց կապերն ու կոռուպցիոն գործարքները բացահայտել։ Համենայնդեպս խոստացել են, որ առաջիկայում աղմկոտ բացահայտումներ են լինելու։

դիտվել է 500 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am