Տասնյակ տարիների համար խոստում տալը հեշտ է, պատասխան տալու կարիք չի լինի

Փաստ օրաթերթը գրում է. «Աշխարհը փորձում է համակերպվել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն։ Կանոններ են մշակվում աշխատանքային գործընթացի արդյունավետությունը համավարակի պայմաններում պահպանելու, մրցունակ արտադրանք թողարկելու, դրանք արտահանելու և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ Այն պետությունները, որոնք կկարողանան մշակել համապատասխան գործիքակազմ համավարակի պայմաններում զարգացում ապրելու համար, հետկորոնավիրուսային աշխարհում ավելի մրցունակ կդառնան։ Իսկ այն երկրները, որոնք ի վիճակի չեն լինի արդյունավետ կառավարման միջոցով դուրս գալ ստեղծված ծանր պայմաններից, ավելի կմխրճվեն ճգնաժամի ճահճում։ Հայաստանում համավարակի ամբողջական հաղթահարման մասին խոսելը դեռևս անիմաստ է, քանի որ վարակի տարածման թվերի կտրուկ նվազում նկատելի չէ։

Բացի այդ, աշխարհում գրանցված փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազումը կարող է խաբուսիկ լինել, և ինչ-որ պահի թվերը սկսեն շեշտակի աճել։ Բայց այսպիսի իրավիճակը չի ենթադրում, որ իշխանությունները չպետք է օր առաջ քայլեր ձեռնարկեն ճգնաժամի ազդեցությունը թոթափելու ուղղությամբ։ Ու ընդհանրապես, ապագայի տեսլական կամ ռազմավարություն ունենալն այս դեպքում ուղղակի անհրաժեշտություն է։ Այլ հարց է, որ այդ ռազմավարությունը պետք է լինի իրատեսական, իսկ դրա հիմքում ընկած լինեն փաստական տվյալները և իրավիճակի համակողմանի վերլուծությունը։ Իսկ հիմա դիտարկենք, թե մեր իշխանություններն ինչպիսի ռազմավարություն են առաջարկում, որում արտացոլված դրույթներից էլ պարզ կդառնա դրա իրատեսական լինելու աստիճանը։

Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը։ Նախ՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ռազմավարության մեջ ընտրվել կառավարման տեսանկյունից շատ մեծ՝ 30 տարվա միջակայք։ Եթե այդպիսի ժամանակային կտրվածքով նպատակադրումներ են արվում, ապա գոնե ռազմավարության մեջ պետք է տեղ գտնեն նաև կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակադրումներ։ Չէ՞ որ մեծ արդյունքներն ի վերջո փոքր նվաճումների համախումբ են։ Նախ՝ պետք է պատկերացնել, թե ինչ ճանապարհ է անցնելու երկիրը և որ ժամանակահատվածում ինչ իրավիճակում է գտնվելու, հետո միայն խոսել ճանապարհի վերջնակետին հասնելու մասին։

Բացի այդ, ռազմավարության մեջ ամրագրված նպատակներին հասնելու համար պետք է գործուն մեխանիզմներ առաջարկված լինեն, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե ինչպիսի քայլերի և միջոցառումների հաջորդականություն է գործելու, ինչ նպաստող և խանգարող գործոններ գոյություն ունեն։ Սակայն սրա փոխարեն մենք տեսնում ենք միայն մինչև 2050 թվականի համար նախատեսված անորոշ նշաձող, իսկ ավելի կոնկրետ՝ ճոխ բաժակաճառերի հավաքածու։ Այս երևույթը նոր չէ մեր իրականության մեջ։ Հիշում ենք, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին էլ Ստեփանակետի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը դարձյալ հայտարարում էր մինչև 2050 թվականը իրականացվելիք ռազմավարական նպատակների մասին։


Բայց այս նպատակները այդպես էլ կմնան դատարկ խոսքերի կամ սպիտակ թղթի վրա չորացած թանաքի մակարդակի, եթե չկա ռազմավարական նպատակին հասնելու մարտավարությունը, ավելին, եթե չունես նույնիսկ առաջիկա գոնե երեք ամսվա զարգացման ծրագիր ու տեսլական: Իշխանությունները պետք է արդեն գիտակցեն, որ պոպուլիզմն այլևս չի աշխատում, քաղաքացիներին սին հույսերով կերակրելու փոխարեն ավելի նախընտրելի կլինի բնակչությանը ներկայացնել իրականությունը, ինչքան էլ այն «գույնզգույն» չլինի։ Այդ դեպքում միայն հանրությունը կզգա, որ իշխանություններն ազնիվ են իրենց դիրքորոշումներում։

Թե չէ, բոլորն էլ գիտակցում են, որ 30 տարվա կտրվածքով խոստում տալն ամենահեշտն է. այն ժամանակ ո՞վ ումից պիտի հաշիվ պահանջի: Իսկ ահա կարճաժամկետ ապագայի համար խոստումներ տալը սարսափեցնող է, քանզի իշխանություններն էլ հասկանում են, որ կյանքի կոչել չեն կարողանալու, և հասարակությունը պահանջներ է ներկայացնելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 281 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am