Իշխանությունը գործի է դրել իր ողջ զինանոցը

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը», ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք են հրավիրել։ Այսօր տարածած հաղորդագրության մեջ 3 քաղաքական ուժերը նշում են. «Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը»: Հետևաբար, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը», «գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը և անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, հրավիրում են համապետական հանրահավաք»: Թե արդյոք հանրահավաքում եռյակը բարձրացնելու է վարչապետի հրաժարականի կամ ամբողջական իշխանափոխության հարց, քաղաքական ուժերը չեն մանրամասնում։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԲՀԿ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը խոստացավ հանրահավաքի օրակարգի մանրամասները հայտնել առաջիկայում. «Այս պահին մենք փաստը արձանագրում ենք, որ կա հանրային մեծ դժգոհություն, և այս երեք քաղաքական ուժերը հնարավորություն են ընձեռում այդ ձայնը լսելի դարձնելու համար»:

Հիշեցնենք, որ եռյակի համագործակցությունն ամիսների կյանք ունի , տեւական ժամանակ է լուրեր կային, որ միասնական օրակարգի հարցում համաձայնության չեն գալիս: «Դաշնակցությունը» հայտարարել է, որ երկրում ստեղծվել է քաղաքական և կառավարման ճգնաժամ, և որ երկրում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարձրացրել է կառավարության 100 տոկոսով հրաժարականի հարցը։ Իսկ Արթուր Վանեցյանն ավելի կոշտ դիրքորոշոում ունի՝ պնդելով. «Օր առաջ պետք է ազատվել ապաշնորհ իշխանություններից, քանի որ նրանց՝ երկրի ղեկին մնալու ցանկացած օր լրջագույն սպառնալիք է պետության համար»։
Ուշագրավ է, որ չնայած եռյակը չի բացում քաղաքարտերը եւ չի ասում, թե ինչ է սպասվում հանրահավաքին, սակայն իշխանությունը գործի է անցել եւ գրոհ ձեռնարկել ընդդիմության ուղղությամբ: Առաջինը, բնականաբար, աներձագն է, նա սպասվող հանրահավաքից զվարճալի տեսարանների ակնկալիք ունի, Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մկունցի համար էլ ընդհանրապես հասկանալի չէ, ինչու են ընդդիմադիրները հանրահավաք նախաձեռնել: «Անձամբ ինձ համար այդ հանրահավաքը կազմակերպելու պատճառաբանություններն անհիմն են: Իհարկե, դա ընդդիմադիր ուժերի իրավունքն է, սակայն այն պատճառաբանությունները, որ նրանք բերում են հանարահավաքը կազմակերպելու համար, ինձ համար անհիմն են»,-ասաց Մակունցը: «Իմ քայլում» կասկածում են, թե ծ եռյակին կհաջողվի հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել։ Ինչպես իմքայլական Ռուբեն Ռուբինյանը նշեց, չի կարծում, թե հանրության շրջանում լուրջ դժգոհություններ կան. «Չեմ կարծում, որ նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լիներ հիպոթետիկ, ձեր նշած ուժերն էին, որ պիտի որևէ մեկին մոբիլիզացնեին: Կարծում եմ` այդ 3 ուժերը չեն կարող և երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառներն իրենք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում»: Հիշեցնենք, որ ընդդիմադիրներին նսեմացնելու, նրանց ծաղրելու գործը նախկինների սիրելի զբաղմունքն էր, իսկ թե ինչ եղավ վերջում շատ հուզիչ էր, հետեւաբար իշխող ուժը կարելի է ասել ճիշտ ճանապարհի վրա է: Սակայն ամենաուշագրավը ընդդիմադիր անվան տակ հանդես եկող Մարուքյանի արձագանքն էր: «Լուսավոր Հայաստանը» չի պատրաստվում միանալ նորաստեղծ եռյակի կազմակերպած հանրահավաքին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է՝ «Եթե «Լուսավոր Հայաստանը» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, «Լուսավոր Հայաստանը» կնախաձեռնի խորհրդարանում իմփիչմենթի գործընթաց»: Մարուքյանը կարծում է, որ իշխանափոխության կոչեր հնչեցնելուց այդ ուժերը պետք է պարզաբանեն, թե ինչպես են այդ գործընթացը պատկերացնում։ Եթե ասում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա պետք է մանրամասնեն, թե այդ դեպքում ում են տեսնում այդ պաշտոնում. «Որովհետև երբ որ վարչապետը հրաժարական տա, «Իմ քայլը» դաշինքը պետք է ընտրի վարչապետ: Հիմա կարող է Ռոմանոս Պետրոսյանին ընտրեն վարչապետ, գոհ են այդ մարդիկ այսինքն` այդ փոփոխությունից, այսինքն` պետք է հստակ ասվի` ինչ է ուզվում: Եթե ուզում են` իշխանությունը ամբողջությամբ փոխվի, պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Հայաստանը խորհրդարանական երկիր է»:

Հասկանալի է, որ մարդը ոտքի վրա սակարկում է իր թեկնածությունը, բայց նրա ամենաուշագրավ միտքը դեռ առջեւում է: «Որպեսզի լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, գոնե մի 200-300 հազար մարդ պետք է դուրս գա, գա, այս շենքը գրավի, որովհետև այս խորհրդարանը ցրելու ուրիշ տարբերակ չկա: Հենց կգան, կխոսենք այդ թեմայով»: Փաստորեն, այս գործչի համար բոլոր ժամանակներում կա եւ գործում է երրորդ ճանապարհը, եթե 2018-ին հնարավոր եղավ ընդամենը 20-30 հազարով հասնել իշխանափոխության, հետաքրքիր է ինչ հաշվարկի վրա է հիմնված Մարուքյանի հայտարարությունը: Ակնհայտ է, որ նա խաղում է իշխանության գծի մեջ եւ չի պատրաստվում միանալ ընդդիմությանը:

Անի Սահակյան

դիտվել է 1395 անգամ
Լրահոս
Նազիկ Ավդալյանը պատգամավորի թեկնածո՞ւ․ «Իրավունք» ՔՊ-ում ինչո՞ւ են մերժել Հայկ Սարգսյանին. «Հրապարակ» Իշխանությունը մարզերում սկսել է ակտիվ ստորագրահավաք՝ Վեփափառի հրաժարականի պահանջով. «Իրավունք» ՔՊ-ում ի՞նչը չներեցին Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ» ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ» Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ» Փաշինյանը հասկացրել է, որ ինքն անուն առ անուն կասի, թե ով կարող է լինել ցուցակում. «Իրավունք» Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր. «Ժողովուրդ» «Հարսնաքարն» ու Վովայի առանձնատունը չեն քանդի. «Ժողովուրդ» Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ» Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am