Բողոքավոր Ալիևի «պատերազմ» օպերացիան

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների տապալման մեղավորը Հայաստանի ղեկավարությունն է»` Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ասել է, որ Իլհամ Ալիևը բանակցությունները տապալելու գործում ինքն իրեն մեղադրելու փոխարեն մեղադրել է հայկական կողմին. – «Երևի թե ինքն իր մասին է խոսում տապալման առումով»:

«Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի տեսանկյունից և իրենց համար անհաղթահարելի պահանջներ դնելը բանակցային գործընթացից առաջ, անընդունելի է», - հավելել է Տոնոյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը տեղական հեռուստաընկերությունների տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը նաև բացասական էր գնահատել Ղարաբաղի հարցով բանակցությունների ներկայիս վիճակը. – «Ես ասել եմ, որ մենք չենք մասնակցի բանակցություններին հանուն տեսանելիության: Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, դա նշանակում է, որ մենք չենք ցանկանում դառնալ Հայաստանի խորամանկ քաղաքականության մասնակիցը»: «Եթե Հայաստանի վարչապետը կարծում է, որ Ղարաբաղը Հայաստան է, այդ դեպքում ի՞նչ խաղաղ համաձայնագրի մասին կարելի է խոսել», - նաև հայտարարել է Ալիևը:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ չի ցանկացել մեկնաբանել Ալիևի հայտարարությունները` ասելով. – «Չեմ ուզում որևէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը, որը շատ հուզական էր»:

Մյուս կողմից, նա լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատել է, որ հայկական կողմը պատրաստ է շատ արագ վերադառնալ բանակցային սեղան. – «Հիմա մենք խորհրդակցում ենք խոսում ենք համանախագահների հետ, մենք կապի մեջ ենք, աշխատում ենք և կկարողանանք պայմանավորվել: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացը այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով, որ այդ ամենը մենք ասում ենք բացարձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանը և Արցախը ամբողջովին հզոր են պաշտպանելու իրենց»:

Նկատենք, որ վերջին օրերին իրավիճակը հանդարտ չէ հայ-ադրբեջանական սահմանին։ Սեպտեմբերի 16-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ադրբեջանի սադրանքի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել` կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։

Երեկ էլ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, թե Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին զոհվել է ադրբեջանցի զինծառայող, ինչպես նաև խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք։

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը լրատվամիջոցներին երեկ հայտնել է, որ ադրբեջանցի զինվորի զոհվելու մասին տեղեկություն չունեն, իսկ հայկական որևէ անօդաչու չի խոցվել։

Բացի այդ, ըստ ՀՀ ՊՆ մամլո խոսնակի՝ հայկական կողմը նորից վստահեցնում է, որ «ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունը չի նպաստում սահմանային լարվածության նվազեցմանը»։

Անկախության տոնի կապակցությամբ Հայաստանի վարչապետին ու նախագահին ուղղված շնորհավորական ուղերձներում երեկ անդրադարձել են նաև ղարաբաղյան բանակցություններին։

Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նշել է. - «Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ոչ մի ջանք չի խնայի՝ հասնելու կողմերի միջև բանակցությունների արագ վերսկսմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հույսով»: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հերթին նշել է. «Մենք կշարունակենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»:

Երեկ, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստում իր ելույթի ժամանակ դարձյալ բողոքել է Հայաստանից...

Այս անգամ էլ Ալիևի բողոքի թեման աշխարհազոր ստեղծելու Հայաստանի մտադրությունն է: ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը Ալիևը կոչ է արել զսպել Հայաստանին։ «Հայաստանի վարչապետը դիտավորյալ խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային գործընթացի ձևաչափն ու էությունը։ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին։ Նրա առաջ քաշած 7 պայմաններն Ադրբեջանը մերժել է։ Մենք միայն մեկ պայման ունենք խաղաղության հասնելու համար։ Հայկական զինված ուժերը պետք է դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից։ Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե զինված աշխարհազոր է ստեղծելու, որը կազմված կլինի տասնյակ հազարավոր քաղաքացիական անձանցից»,- հայտարարել է Ալիևը ու հավելել, թե աշխարհազորն օգտագործվելու է Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարն էլ սպառնացել է «նոր պատերազմով և նոր գրավվելիք տարածքներով»։ Այնուհետև Ալիևը բողոքել է, թե Հայաստանը որդեգրել է ագրեսիվ ռազմական դոկտրին և հարձակվողական բնույթի ազգային անվտանգության ռազմավարություն, ինչից էլ Ադրբեջանի նախագահը ենթադրություններ է արել, թե Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ նոր ագրեսիայի. «Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը զսպել Հայաստանին»։

Ադրբեջանի նախագահն, այսպիսով, բավական կոշտ հակաքարոզչություն է իրականացնում ընդդեմ Հայաստանի, ու վստահաբար դրա տակ թաքնված է նենգ ծրագիր: Ալիևի բողոքները միջազգային անտյանների ամբիոններից նշանակում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմի հող է նախապատրաստում:

Իր բողոքավոր կերպարով նա հետևողական ձգտում է «արդարացնել» իր ռազմատենչ քաղաքականությունը:

Ակնհայտ է, որ Ադրբեջանն օր-օրի կոշտացնում է դիրքորոշումը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2005 անգամ
Լրահոս
Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am