ՔՊ կուսակցության վարչության վերջին նիստին ՔՊ-ականները, կարելի է ասել, հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա, ներկայացրել դժգոհությունները

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստի ժա­մանակ ՔՊ-ականները, կարելի է ասել, հարձակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նա­խարար Արայիկ Հարությունյանի վրա:

Բանն այն է, որ ՔՊ-ականները փակ հանդիպմանը Հարությունյանին ներկայացրել են այն իրավիճակը, որն առկա է իր անձի հետ կապված, նշել, թե ինչ դժգոհություն է հասունանում թիմի ներսում իր նկատմամբ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ շատ կոշտ խոսել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ովքեր, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով խորհրդարանում լսում են այն բողոքները, որոնք Հարությունյանի հետ համագործակցելու, նրա հետ լեզու գտնելու վերաբերյալ են: Մակունցն ու Սիմիդյանը շեշտել են, որ այդ դժգոհությունները իրենք ստանում են հենց իրենց թիմի անդամներից ու հորդորել են «ուշքի գալ», փոխել աշխատելու ոճը, համագործակցել խորհրդարանի հետ, այլապես գնալով ներսում իրավիճակը լարվում է:

Այս ամենից հետո, կարծես թե, Արայիկ Հարությունյանը փորձում է իր թիմի հետ կարգավորել հարաբերությունները, ավելին՝ ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս միմյանց հետ փոր­ձում են շփվել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու Արա­յիկ Հարությունյանը:

Վերջիններս կարծես թե հանդիպում, քննարկումներ են ունենում ու, ըստ իրենց թիմի, կարելի է ասել՝ հաշտության եզրեր են փնտրում: Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ Հայրապետյանն ու Հարությունյանը թեժ մարտերի մեջ էին, ինչի պատճառով անգամ Հայրապետյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրեն գործադիր տեղափոխելու համար, քանի որ նույն ոլորտում չէին կարողանում աշխատել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 418 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am