2018 թվականի ապրիլը 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ է եղել․ մինչև 2060 թվականի ռազմավարական ծրագիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկախության տոնի առիթով ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը։ Նա հայտարարել է, թե մինչ այս՝ նախորդ 30 տարիներին, մեր իրականության մեջ, առնվազն պետական

մակարդակում, առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եղել, ինչը գուցե նաև պայմանավորում է այսօրվա բազմաթիվ խնդիրները: Նախ միանգամից նկատենք, որ այս պնդումն ոչ միայն աբսուրդային է, այլ նաև վիրավորական մեր պետության նախորդ բոլոր ղեկավարների նկատմամբ՝ սկսած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից։ Փաստորեն անկախության հռչակումը, պետության ստեղծումը, պետական ամենակարևոր ինստիտուտների՝ բանակի, պետական կառույցների, բազմաթիվ այլ համակարգերի ձևավորումն ու կայացումը տեղի են ունեցել առանց ռազմավարության։

Դրանք բոլորը, ըստ Փաշինյանի տրամաբանության, իներցիայի ուժով, կամ հախուռն արված քայլեր են․ որևէ ռազմավարական ծրագիր, քայլերի պլանավորված հաջորդականություն չի եղել։ Սա առնվազն նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետականաշինության գործընթացից բացարձակապես անտեղյակ է եղել, որը հեղափոխական և ընդդիմադիր Փաշինյանի համար գուցե և ինչ-որ տեղ հասկանալի լիներ։ Բայց եթե վարչապետ Փաշինյանը ևս անցած երկու տարիներին այդպես էլ չի կարողացել ընկալել, թե այնումանայնիվ պետության մեջ ինչ է կատարվել, սա արդեն վտանգավոր է, որովհետև այս տրամաբանությամբ մի օր էլ հեղափոխական վարչապետը կարող է հանկարծ հայտարարել, թե 2018 թվականի ապրիլը 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ է եղել, իսկ հռչակագրի տեքստը, Արամ Մանուկյանի փոխարեն, ինքն է կարդացել։ Աբսուրդ է, բայց անհնար չէ։ 

Շատ ավելի լուրջ աբսուրդներ կան Փաշինյանի ներկայացրած ռազմավարության տեսլականի մեջ։ Վարչապետի խոսքով՝ ռազմավարության հանրային պահանջարկը ձևակերպվում է հետևյալ կերպ. մենք ցանկանում ենք ապրել երջանիկ՝ մեր կենսական շահերի կենտրոն Հայաստանում, որը կլինի անվտանգ, արդար, ազատ, արժանապատիվ և առաջադեմ, զանգվածային վերափոխման նպատակն արտահայտվում է «Վերափոխենք միլիոնավոր հայրենակիցների և օտարերկրացիների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» գաղափարի ներքո։ Իսկ ռազմավարության գաղափարախոսությունն ամփոփվում է «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», «Կառուցենք Հայաստանը նորովի», և «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես» 3 առաջնորդող կարգախոսներում։

Գործնական կամ չափելի արդյունքների մասով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մինչև 2050 թ. ՀՀ բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի, յոթնապատկել միջին աշխատավարձը և այլն։ Ռազմավարությունը, որպես կանոն, ունենում է գործողության ծրագիր՝ ըստ տարիների, ինչպես նաև արդյունքային ցուցանիշներ։ Փաշինյանը, սակայն չի նշել, թե, օրինակ, մինչև 5 մլն-ին հասնելը, օրինակ՝ 3,5 մլն բնակչություն երբ ենք ունենալու՝ 2025-ին, 2030-ին, թե 2040-ին։ Կամ ինչ նախադրյալներ կան հավատալու, որ այդ թեզը կդառնա իրականություն։ Ի դեպ, 5 մլն բնակչություն ունենալու թեզը առաջին անգամ հնչեցրել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

Նույնը նաև աշխատավարձերի մասին, թեպետ պետք է նկատել, որ 30 տարվա ընթացքում միջին աշխատավարձի յոթ անգամ բարձրացումը զարգացման շատ ավելի ցածր տեմպ է, քան ունեցել ենք նախորդ 30 տարիներին։ 1991 թվականին՝ անկախությունից հետո, երբ 1993 թվականի դեկտեմբերին թողարկվեց պետական արժույթը՝ հայկական դրամը, նվազագույն աշխատավարձը 5000 դրամ էր, իսկ միջին աշխատավարձը մոտ 12 հազար դրամ։ Այսօր նվազագույն աշխատավարձը մեր երկրում 68 հազար դրամ է կազմում, իսկ միջին աշխատավարձը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2020 թվականի հունվարի դրությամբ՝ եղել է 183 հազար դրամ։ Այսինքն՝ 29 տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձն աճել է 13,6, միջին աշխատավարձը՝ 15,25 անգամ։

Փաստորեն Հայաստանի նախկին իշխանությունները, որոնց Փաշինյանը մեղադրում է պետական մակարդակով երկարաժամկետ ռազմավարություն չունենալու մեջ, ՀՀ քաղաքացու բարեկեցության համար արել են ավելին, քան այսօր խոստանում է Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, կարելի է չկասկածել, որ 2050 թվականին աշխատավարձի աճը յոթնապատիկից ավելի մեծ կլինի, քանի որ եթե անգամ հաշվարկներ կատարվեն փողի ինֆլացիայի և գնաճի ռիսկերի փոխհատուցման ինդեքսով, ապա աճը շատ ավելի մեծ թվով կարտահայտվի։

Հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանը իր 30 տարվա ռազմավարության տեսլականի հիմքում ինչ ծրագրեր, հաշվարկներ և վերլուծություններ են դրված, կամ դրվա՞ծ են ընդհանրապես։ Հայտնի է, որ կառավարությունն առ այսօր չի հաստատել մինչև 2025 թվականը կրթության, մշակույթի, սպորտի, սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, առողջապահության և մնացած ոլորտների ռազմավարական զարգացման ծրագրերը։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը 30 տարվա ռազմավարությունը որտեղի՞ց է հորինել։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1626 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am