Ըստ «Ակօս»-ի՝ Թուրքիայում դատական մարմինները պահանջում են դադարեցնել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունը:
Խորհրդարան է ներկայացվել նշյալ կուսակցություններին անդամակցող 10 պատգամավորի մասին համապատասխան պահանջագիրը: Վերոնշյալ պատգամավորների թվում են ԺԴԿ-ի հայ պատգամավոր Կարո Փայլանը, ինչպես նաև՝ Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջյուն, Այշե Աջար Բաշարանը, իսկ ԺՀԿ-ի պատգամավորների թվում են Օզգյուր Օզելը, Ֆիքրի Սաղլարնը, Էլիֆ Դողան Թուրքմենը, Բարըշ Յարքադաշը:
Պատգամավորների անձեռնմխելիության դադարեցումը նախատեսող օրենսդրական փոփոխությունը մեջլիսի օրակարգ էր բերվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջարկով: Քվեարկության արդյունքում առաջարկն ընդունվել էր 376 կողմ, 140 դեմ և 5 ձեռնպահ ձայնով:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը