Թրամփը նոր տեղեկատվություն է գաղտնազերծել Ռուսաստանին

Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական ՀերբերտՄըքմասթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահը իրավունք ունի գաղտնազերծելցանկացած տեղեկատվություն, եթե այն բխում է ամերիկացիների անվտանգությանշահերից: Սպիտակ տունը արձագանքել է նոր սկանդալային հաղորդագրությանը առ այն, որ Դոնալդ Թրամփը անցած շաբաթ ԴԱԵՇ-ի ահաբեկչական ծրագրի վերաբերյալ գաղտնի տեղեկություն է տրամադրել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին նրանց հետ Սպիտակ տանը հանդիպման ընթացքում: Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ ՄըքՄասթերը հաստատել է այս տեղեկատվությունը՝ չկարևորելով դրա նշանակությունը: «Ինչ վերաբերվում է տեղեկատվությանը՝ այն բաց աղբյուրներից էր»: ՄըքՄասթերը նաև հայտարարել է, որ գաղտնազերծումը օրենքի շրջանակներում է: «Միանգամայն օրինաչափ է: ԱՄՆ-ի նախագահը իրավունք ունի գաղտնազերծել ցանկացած տեղեկատվություն, եթե այն բխում է ամերիկացիների անվտանգության շահերից: Եվ նա հենց այդպես է վարվել»: ՄըքՄասթերը չի նշել,թե արդյոք Թրամփը պատահականորեն է գաղտնազերծել ԴԱԵՇ-ին առնչվող գաղտնի ծրագրերը, թե՝ պարծենալու նպատակով: Թվիթերյան հաղորդագրության մեջ Թրամփը նշել է, որը ինքն ունի «բացարձակ իրավունք» գաղտնազերծել ցանակացած տեղեկատվություն, եթե այն բխում է ազգային անվտանգության շահերից ու հետապնդում է մարդասիրական նպատակներ: ԱՄՆ-ի սենատի դեմոկրատների առաջնորդ, սենատոր Չակ Շումերի կարծիքով, – «Եթե այս տեղեկատվությունը համապատասպխանում է իրականությանը, ապա նախագահը աջակցել է մեր թշնամիներին՝ սպառնալիքի տակ դնելով մեր ռազմական, ազգային անվտանգության և հետախուզական ծրագրերը»: Սենատի դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին Թրամփի արարքը խայտառակություն է որակել: Նրա խոսքերով,եթե Թրամփը միտումնավոր չի գաղտնազերծել տեղեկատվությունը, ապա այս ամենը վտանագվոր է և պաթետիկ: Կա մտահոգություն, որ ԱՄՆ-ի դաշնակիցները այսուհետև կվարանեն կարևոր տեղեկատվություն տրամադրել Միացյալ Նահանգներին: Կատո Ինստիտուտի վերլուծաբան Պատրիկ Էդինգտոնի գտնում է, որ, – «Եթե նախագահը որոշել է գաղտնազերծել մեկ այլ երկրի հետախուզական ծառայության տրամադրած տեղեկատվությունը, ապա Միացյալ Նահանգները կարող է բարդացնել դաշնակիցների հետ գաղտնի տեղեկատվության փոխանակման հարաբերությունները»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է տարածված տեղեկություններն ու ընդգծել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հրապարակել Թրամփի և ռուս դիվանագետների հանդիպման ամբողջական սղագրությունը: Ըստ որոշ աղբյուրների՝ երեքշաբթի օրը պարզ է դարձել, որ Թրամփի գաղտնազերծած տեղեկատվությունը տրամադրված է եղել Իսրայելի կողմից, որը էլ ավելի է սրում ներկայիս լարվածությունը՝ հաշվի առնելով, որ Դոնալդ Թրամփի, որպես նախագահ, առաջին պաշտոնական այցը Իսրայել նախատեսվում է հաջորդ շաբաթ: «Ամերիկայի ձայն»

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am