Լկտի ու անբարո գրոհ է ԲՀԿ-ի նկատմամբ.Արման Աբովյան. video

Մենք այսօր ունենք մի իրավիճակ, որ իշխանությունն անճարությունից անցել է տեղեկատվական «խուժանության»: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արման Աբովյանն՝ անդրադառնալով՝ Նաիրա Զոհրաբյան-ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան բանավեճին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը:


Ըստ պատգամավորի՝ այսօր չունենք քաղաքական բանավեճ, փոխարենն ունենք «պլենդուզից ներքև» ակնարկներ. «Ես զարմանում եմ, որովհետև մինչ օրս համոզված էի, որ իշխանությանը քննադատելիս, պետք է իշխանությունը հակադարձեր քեզ, բայց այսօր տեսնում ենք՝ իշխանությունը «Հոռոմ տատու» հեքիաթներն է պատմում»:

Արման Աբովյանը չի հասկանում՝ ի՞նչ նկատի ունի իշխանությունը, երբ ասում է, որ այս աշխատելաոճն իրենց թիմի կոնցեպտն է. «Ի՞նչն է Ձեր թիմի կոնցեպտը, երբ ազատականության անվան տակ՝ ինչքան լկտի բան կա քարոզում եք»:


Պատգամավորը նշում է, որ իրենք մինչ օրս չեն կարողացել հստակ պատասխանել՝ ինչու՞ օրինակ «Հայ եկեղեցու պատմությունը» ձուլվեց ու միացվեց ընդհանուր պատմությանը. «Այս իշխանության նպատակն է դաստիարակել անսեռ, անդեմ, անհայրենիք սերունդ»:

Հարցին՝ Ձեր քննադատությունն ուղղված է միայն ԿԳՄՍ նախարարի՞ն, Արման Աբովյանը պատասխանել է. «Մենք ունենք մի համակարգ, որը ղեկավարում է վարչապետը: Երբ վարչապետն ասում է՝ ԿԳՄՍ նախարարն իմ գաղափարակիցն է, հարց եմ տալիս՝ ի՞նչն եք Դուք նախարարի ասածներից պաշտպանում»:

Արման Աբովյանը համոզված է, որ Հայաստանում ընթանում է պայքար. «Պայքարողների մի մասն ասում է, որ ազատությունը գոտկատեղից ներքև է, մյուս մասն էլ ասում է՝ ազատությունը իրականում մտքում է, ոչ թե ներքև»:

Արման Աբովյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենց խմբակցության ղեկավարը դեռ ամիսներ առաջ է ասել, որ համակարգն ամբողջությամբ պետք է փոխել. «Մեզ համար ամենակարևորը պետությունն ու մեր քաղաքացու շահերն են»:

դիտվել է 859 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am