Էշը, որ էշ է` երկրորդ անգամ նույն ցեխը չի մտնում

Ապրիլի 23-ի դրությամբ Հայաստանում հաստատվել էր կորոնավարակի 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 1523-ի, մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 24-ի։

Այն ժամանակ թավշյա «անմեղսունակների» կառավարությունը` Նիկոլի գլխավորությամբ, հղում անելով կորոնավարակին դիմակայելու անհրաժեշտությանը, փակեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքերը և արգելեց հպարտ քաղաքացիներին`գնալ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Փոխարենը` առաջարկեց նշանակված ժամին «մարել բնակարանների լույսերը և սևեռել հայացքները դեպի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կամ դիտել Հանրայինի ուղիղ եթերը և բջջային հեռախոսների լույսերի վառումով պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ», հաղորդագրություններ ուղարկել 1915 կարճ համարին` այդպե՛ս «հաստատելով» սեփական մասնակցությունն օրվա խորհրդին։

Սեպտեմբերի 17-ի դրությամբ բացահայտվել է վարակի 295 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 46 671 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը` 1208:

Մահաբեր վիրուսը, առավելապես եղանակային պայմանների բերումով գրանցած հարաբերական նահանջից հետո նորից ակտիվացել է, «աճի» միտում է ցուցաբերում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ համավարակի բռնկումը դուրս է գալիս վերահսկողությունից։ Հեռու չգնանք` «թավշյա» առողջապահության փոխնախարարն է ասում. «Կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը` վերարտադրողականության ցուցանիշը (Rt COVID19) Հայաստանի համար ներկայում աճել է և կազմում է 1,02։ Սույն ցուցանիշը 1-ից բարձր լինելու դեպքում կանխատեսում է վիրուսի արագ տարածում. յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավել անձի։ Ընդամենը մի քանի օր առաջ այն ցածր էր 1-ից և վկայում էր դեպքերի նվազման մասին»։

Իսկ ի՞նչ է անում «անմեղսունակների» վարչախումբը` նույն Նիկոլի գլխավորությամբ. պատրաստվում է «մեծ շուքով» տոնել Հայաստանի անկախության օրը։ Ու դրա համար նախատեսում է վատնել ամբողջ 200 միլիոն դրամ` ավելի քան 400 հազար դոլար (մի 250 հազար դոլա՛ր էլ ավելի վաղ «վարչապետական» ինքնաթիռը ներկելու համար էր դուրս գրել)։

Հիշում եք, չէ՞, սեպտեմբերի 3-ին` կառավարության նիստում, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն աննպատակահարմար գտավ միջոցներ հատկացնել դպրոցներին կորոնավարակից պաշտպանվելու` դիմակներ և հակակորոնավարակային այլ ատրիբուտներ ձեռք բերելու համար. ասաց` փող չկա, «պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է»։

Հիմա, պարզվում է, փող կա՛։ Գոնե Նիկոլին սպասարկող օդանավը «թարմացնելու», կորոնավարակի պայմաններում «խրախճանք» կազմակերպելու` տոնական միջոցառումների «ֆոնին» կառավարական ողջ շքախմբով, բազմամարդ ընտանիքի անդամներով, բանով ինքնադրսևորվելու և ինքնագովազդվելու, «Մեր ժամանակի հերոսը» թեմայով հերթական անկապ մրցանակաբաշխությունն անցկացնելու համար (ովքեր են «մեր ժամանակի հերոսները»` թերևս պետք չէ հիշեցնել)։ Իսկ վիրուսի նոր բռնկման սպառնալիքը «պոզով-պոչով վախենալու կենդանի» չէ, որ փչացնի Նիկոլի տոնը։

Ինչպես և մարտի առաջին տասնօրյակում, երբ ինքը, համավարակի դեմ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու փոխարեն յուր «շքախմբով», մարզից մարզ ընկած, «այո՛» էր քարոզում և մարդկային կուտակումներ ստեղծում իր շուրջ, հիմա էլ կարելի է շատ հանգիստ հավաքվել և «վայելել օրվա խորհուրդը». եթե կորոնավարակի 50 նոր դեպքը «հիմնավոր» պատճառ էր` խախտելու տասնամյակների պատմություն ունեցող «հին կարծրատիպը», չեղյալ համարելու Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված սգո երթը և դնելու աշխարհի բոլոր հայերին միավորող հիշատակի օրը հեռակա կարգով նշելու «նոր մշակույթի» հիմքերը`հուրախություն Թուրքիայի, ապա 300 դեպքը բոլորովին պատճառ չէ` չեղարկելու Անկախության օրվա տոնական միջոցառումները։

Եվ հազար անգամ «ղալաթ կանի» ցանկացած մեկը` «գլուխը պատերով» կտա, եթե ասի, որ Փաշինյանն ու իր մերձավորները դրանից «քյար» ունեն` չեն ուզում բաց թողնել փողեր լվանալու «գյոզալական» առիթը։ Կամ` մտքով կանցկացնի, թե Փաշինյանը վերստին կորցրել է վտանգի զգացողությունը և վերադարձել վարակի «սաղմնային փուլում» հռչակած դուխով կարգախոսին, որ ճարպկորեն փորձեց Գագիկ Ծառուկյանի վրա «սաղացնել». էն, որ ասում էր` կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, պինցետով կհանենք, արաղով կախտահանենք, կպրծնի-կգնա։

Դե, իսկ եթե, բան է, պատահեց` վիրուսը նորից սկսեց հաղթարշավը և հասավ նախկին «բարձր» նշաձողին, դեռ մի բան էլ` նոր բնագծեր նվաճեց, խնդիր չէ. միշտ կարելի է ասել, որ կառավարությունն ամեն ինչ ճիշտ է արել` ավելի լավ ռազմավարություն, քան այն, որ մենք ենք որդեգրել, հնարավոր չէր հորինել, ուղղակի համաշխարհային «թրենդն» է այդպիսին` վարակն ամենուրեք ակտիվացել է (նույնիսկ հարևան Վրաստանում)։ Եվ ընդհանրապես, եթե աշխարհի ամենազարգացած երկիրը, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, չի կարողանում դրա հախից գալ, մենք ո՞վ ենք, որ կարողանանք «պանդեմիայի» նոր ալիքի դեմն առնել։

Ի վերջո, կարելի է մեղքը գցել ընդդիմության վրա, ասել, որ ընդդիմությունն է իր «հակասական» հայտարարություններով և «սադրիչ» գործողություններով` բացօթյա տարածքներում «դիմակ կրելով` կրելու», 6 տարեկան փոքրիկներին դիմակախեղդ անելու, դպրոցները կորոնահամակենտրոնացման ճամբարների վերածելու դեմ քարոզելով, Արայիկի հրաժարականի և այլ «անտեղի» պահանջներով բողոքի ցույցեր անելով, մարդկային կուտակումներ ստեղծելով` նպաստել վարակի տարածմանը։

Ինչո՞ւ չէ`կարելի է նաև ընդդիմադիր ուժերին պատախանատվության ենթարկելու հարց բարձրացնել, որ իմանան` որտեղ են ձմեռում խեցգետինները...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 1316 անգամ
Լրահոս
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարել են բանտ 26-ամյա վարորդը «Ford Mustang»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և  երկաթե կրպակին․ կան վիրավորներ Երևանում հայտնի բլոգեր «Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտել է երթևեկության կանոնները Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբան ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել Իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի ծրագրերից «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր միկրոավտոբուսին․ կան վիրավորներ Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը #ՀԻՄԱ․ «Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սկսվում․․․ Հայաստանին սպասվող վտանգները» (video) Եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս Ես Պուտինին չեմ զանգի․ Մադյար Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․կա 5 վիրավոր Առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video) Փաշինյանին որ ինչ-որ բան ասեմ, ձերբակալելու է էն երեխաների պես․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am