Թուրքիայի անվտանգության աշխատակիցները մասնակցել են Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքին (տեսանյութ)

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տեղի ունեցած բռնությունն անընդունելի է, հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշամը. «Դա մի բան է, որը մենք չենք հանդուրժելու այստեղ, Վաշինգտոնում: Մեր քաղաքում մարդիկ պետք է ազատ լինեն խաղաղ բողոքելու»: Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել միջադեպի կապակցությամբ նշելով, որ բռնության մասնակիցներն էին նաեւ Ռեջեփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները: «Մենք փոխանցում ենք մեր մտահոգությունը թուրքական կողմին հնարավոր ամենախիստ ձեւով», – նշված է Պետքարտուղարության հայտարարության մեջ: Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուսերն իր հայտարարության մեջ տեղի ունեցածը որակել է որպես «խաղաղ ցուցարարների վրա բռնի հարձակում» եւ խոստացել միջադեպի հետաքննություն ավարտի հասցնել: Նույն խոստումն է տվել նաեւ Վաշինգտոնի ոստիկանապետը. «Հնարավոր է դիվանագիտական անձեռնմխելիության խնդիրներ լինեն, սակայն, դա մեզ չի խանգարելու կատարել մեր աշխատանքը»: Միջադեպի ականատես դարձած Վաշինգտոնում հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով նաեւ հեռարձակել է տեղի ունեցածը Ֆեյսբուկ սոցցանցի միջոցով, պատմում է, որ իր տպավորությամբ ցուցարարների վրա հարձակվողները թուրքական անվտանգության աշխատակիցներ էին. «Ես տեսա, թե ինչպես թուրքական կողմի անվտանգության ուժերը հատեցին ոստիկանության գիծն ու հարձակվեցին շրջանում գտնվող ցուցարարների վրա, որոնց թիվը 20-30 հոգի էր»: Համբարյանի խոսքով, հարձակվողներից մի քանիսը զինված էին, ինչը երեւում է նաեւ տեսագրության վրա: Ոստիկանությունն ավելի ուշ կհայտնի, որ ոստիկանների նախնական զգույշ արձագանքը պայմանավորված էր հենց զենքի առկայությամբ, քանի որ ոստիկանները փորձում էին բացառել հնարավոր հրաձգությունը: Ինչ վերաբերում է ցուցարարներին, ապա նրանց մեծ մասը քրդեր էին, նշում է Արամ Համբարյանը. «Ցուցարարների մեծամասնությունը քուրդ էին, ոմանք սատարում էին Ժողովրդական դեմոկրատական կուսակցությանը, մյուսները պահանջում ազատ արձակել Դեմիրտաշին, եւս մի քանիսը հայ եւ քուրդ իրավապաշտպաններ»: Թուրքական դեսպանություն այդպես էլ չարձագանքեց «Ամերիկայի Ձայն»-ի հարցմանը: Վաշինգտոնի թուրքական համայնքն իր կողմից ներկայացնում է իրադարձությունների իր տարբերակը: Վաշինգտոնում Թուրք-ամերիկյան ազգային կոմիտեի ղեկավար Գունայ Էվինչի խոսքով, ցուցարարները հատել էին Թուրքիայի դեսպանի նստավայրի թույլատրված սահմանը եւ քանի որ այդ պահին նստավայրում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, թուրքական կողմը ստիպված էր միջամտել: Միջադեպն արդեն քաղաքական լուրջ արձագանք է ստացել: Սենատի միջազգային կոմիտեի ղեկավար հանրապետական Ջոն Մքքեյնը խիստ քննադատելով տեղի ունեցածը նշել է. «Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: Այստեղ մենք նման բաներ չենք անում: Նման ավազակային պահվածքը ներում չունի»: Դեմոկրատների առաջնորդներից մեկը, սենատոր Փեթրիք Լիհին նշել է, որ Ամերիկայիմ նման կերպ գործել չի կարելի: Իր հայտարարության մեջ Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ բռնությունը երբեք ազատ խոսքի համարժեք պատասխանը չէ եւ աջակցությունն է հայտնել մարդկանց ազատ խոսքի իրավունքի դրսեւորմանն ամենուրեք:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am