ԴԱԻՇ-ի կողմից հարձակման են ենթարկվել թուրք զինծառայողները
Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ԴԱԻՇ-ի կողմից հարձակման է ենթարկվել Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքայի ճամբարը, որտեղ գտնվում են թուրք զինծառայողներ։ Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ թուրք զինծառայողները ետ են մղել գրոհը, սպանվել է ԴԱԻՇ-ի 17 զինյալ։ Թուրք զինծառայողների շրջանում զոհեր չկան։
