Նիկոլ Փաշինյան, դու «ուղեկցող հիվանդություն ես» մեր երկրի համար.Արամ Հարությունյան (video)

Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված իշխանությունը գործընթացներ սկսեց Սահմանադրական դատարանի նկատմամբ՝ ՍԴ-ն դարձնել «զուգարանակոնք», իսկ Սահմանադրությունը՝ «զուգարան»։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը»՝ անդրադառնալով ՍԴ նոր երեք դատավոր-անդամների ընտրությանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն կողմ քվեարկեց ՍԴ երեք դատավորների թեկնածուներ՝ Արթուր Վաղարշյանին, Երվանդ Խունդկարյանին ու Էդգար Շաթիրյանին:

Ըստ Արամ Հարությունյանի՝ իր համար զարմանալի էր, որ երեք թեկնածուները համաձայնեցին ընտրվել այն իշխանության կողմից, որը ոչ իրավական քայլեր է արել ՍԴ-ի նկատմամբ․ «Ըստ էության՝ մենք այսօր ունենք Սահմանադրական դատարան, որը լեգիտիմ չէ ու այս մարդիկ հետագայում պատասխան են տալու այս ոչ իրավական գործողությունների համար»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը ևս համոզված է, որ այսօր հակասահմանադրական պրոցեսներ են տեղի ունենում․ «Այսօր Հայաստանը գտնվում է Սահմանադրական ճգնաժամի մեջ։ Պետք է նշեմ, որ այս ամենը երկար չի տևելու, մոտ մեկ ամիս, ու առաջիկայում տեղի կունենան այնպիսի գործընթացներ, որպեսզի տարածաշրջանում Հայաստանը՝ որպես պետություն, գոյություն ունենա»։

Սարգիս Ավետիսյանի խոսքով՝ այսօր նշանակություն չունի՝ ովքեր են Սահմանադրական դատարանի դատավորները․ «Հայաստանն այս իշխանության պատճառով վաղուց «իզգոյ» երկիր է դարձել, մեր երկրի ղեկավարին այլևս գործոն չեն համարում, դրա համար էլ Հայաստանի հետ կապված խնդիրները լուծում են երրորդ երկրները»։

Սարգիս Ավետիսյանը ցավով նշում է, որ այսօր մեր երկիրը գոյություն չունի, իսկ երկրի վարչապետը մեր ժողովրդին դրել է հիմարի տեղ՝ ասելով՝ ես լավ ապրեմ, դուք «սոված սատկեք»։

Դիտարկմանը՝ Հայաստանում, այդուհանդերձ, տեղի են ունենում գործողություններ, սակայն ոչ ոք՝ ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ հանրությունը այս ամենին չի արձագանքում, Արամ Հարությունյանը նշել է․ «Այս իշխանությունները պետք է գնան՝ պատասխան տալով կորոնավիրուսից զոհերի համար։ Եթե անգամ ընդդիմության բոլոր գրասենյակները փակեն, մեկ է՝ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, քանի որ հենց ինքն է իր դահիճն ու գերեզմանափորը»։ Ըստ քաղաքական գործչի՝ ընդդիմության խնդիրը պետք է լինի Նիկոլից հետո երկիրը ոտքի կանգնեցնելը։

դիտվել է 1043 անգամ
Լրահոս
Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման․ Վահե Հովհաննիսյան Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները Հայաստանի մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը ճանապարհ է բացում Ադրբեջանի ոճրագործությունների համար Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակումը․ Թրամփ Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման․ Արաղչի Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am