Վարդան Այվազյան՝ Ես չեմ իմանում ընտրակաշառք բաժանե՞լ են, թե՞ չեն բաժանել

«Փաստ» օրաթերթը զրուցել է թիվ 10 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Այվազյանի հետ։ Պարոն Այվազյան, փաստորեն Դուք Ձեր պատգամավորական գործունեությամբ ավելի քիչ ձայներ հավաքեցիք, քան, օրինակ, Անդրանիկ Հարությունյանը, ով ընդամենը գազի գրասենյակի ղեկավար էր ու նրան քչերն էին ճանաչում: Նա թերեւս իր վարչական ու ֆինանսական լծակներով Ձեզնից շատ ավելի ձայներ ստացավ: Գիտեք ինչ կա, կա այն, ինչ կա: Փաստացի մենք խոսում ենք նրա մասին, ինչը եւս փաստ է: Ընտրողը պետք է ինքը որոշի, իսկ եթե ընտրողը նմանատիպ գնահատական ա տվել, ամեն ինչ նորմալ եմ համարում: Որեւէ աննորմալ բան չեմ տեսնում: Մամուլում տեղեկություն եղավ, որ ընտրությունների նախօրեին Ձեր ՀՀԿ մրցակիցներին կանչել եք «ռազբորկայի»` անարդար են վարվել, ձայներ են գողացել: Տենց բան չկա, ամեն մեկն իրա ձենն ա ստանում, ումից պետք ա ինչ պահանջես, մամուլն ա էլի: Նշանակո՞ւմ է, որ իրենք ավելի շատ ընտրակաշառք են բաժանել, որ շատ ձայներ են ստացել: Ես չեմ իմանում՝ ընտրակաշառք բաժանել են, թե չեն բաժանել: Ես տենց տեղեկություններ չունեմ: Ես ասում եմ՝ եղել է այն, ինչ փաստացի էսօրվա դրությամբ կա: Ես ոչ որեւէ խնդիր տեսնում եմ, ոչ էլ որեւէ բան կա: Ես իրանց կանչել եմ, ասել եմ: Նմանատիպ որեւէ բան տեղի չի ունեցել, որ մենք հանդիպենք, ասենք՝ դու ինձնից շատ ես տարել, ինձնից քիչ ես տարել, ձեր ասած՝ ռազբորկեքը: Մամուլի ֆանտազիաների արգասիքներն էին: Հիմա ի՞նչ եք պատրաստվում անել, պարոն Այվազյան: Համենայն դեպս, Հայաստանի բնակչության 99,9%–ը պատգամավոր չէ, ես էլ պետք ա պարզապես ապրեմ: Բնականաբար, մի բան կանեմ էլի: Նոր կառավարությունում լինելու հույսեր չկան, չէ՞: Գիտեք ինչ կա, ես ոչ հույսերի հետ եմ կապված խոսում, ոչ էլ բան: Ես ոչ որեւէ ինֆորմացիա ունեմ, ոչ էլ բան: Կուսակցության անդամ եմ, կուսակցությունը ոնց կորոշի, տենց էլ կլինի, ինչի՞ մասին ա խոսքը: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am