Հակված չեն Ալեն Սիմոնյանին «զոհաբերել» հանուն Սորոսի

 
«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամները»՝ առավել հայտնի որպես Սորոսի հիմնադրամ, դիմել է ԱԺ նախագահին` պահանջելով ձեւավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որը կքննի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի վարքը։ Սորոսականներին վրդովեցրել է, որ Սիմոնյանը «Հրապարակին» տված հարցազրույցում հանդգնել է ասել․ «Սորոսն ո՞ւմ շունն է, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենա»։ Երեկ տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմն արդեն իր եզրակացությունն ուղարկել է ԱԺ խմբակցություններին, եւ հիմա խմբակցությունները պետք է որոշեն՝ ձեւավորե՞ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով եւ Ալեն Սիմոնյանին հրավիրեն բացատրություն տալու, թե՞ ոչ։


Մենք տեղեկացանք, որ ԱԺ երեք խմբակցություններն էլ հակված չեն փոխխոսնակին «զոհաբերել» հանուն Սորոսի հիմնադրամի, նույնիսկ ընդդիմադիրներն այս հարցում, պարզվում է, նրա կողմից են։ Իսկ Ալեն Սիմոնյանի հարազատ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես երեկ մեզ ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, նախընտրում է սպասել, մինչեւ ստեղծվի էթիկայի մշտական հանձնաժողով, եւ այդ ժամանակ արդեն ով ինչ հարցով կցանկանա, թող դիմի հանձնաժողովին։ Նախագիծը, ի դեպ, արդեն պատրաստ է ու շուտով կդրվի շրջանառության մեջ։ Այսինքն՝ իրենք այդպիսով մերժում են Ալեն Սիմոնյանի հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու առաջարկը։ Մակունցն ասաց, որ այս պահին ձեռնպահ են մնում ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելուց, քանզի բազմաթիվ դեպքեր են եղել, որոնք առնչվել են նաեւ ընդդիմադիրներին, եւ իրենք նույն հիմնավորմամբ մերժել են։

դիտվել է 306 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am