Կրթում են անկիրթները

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ընդունված չէ ընդդիմախոսներին բարեկիրթ հակադարձելը։ Կա՛մ հեգնում են, կա՛մ վիրավորում, կա՛մ պատասխանում՝ «բա որ դու էլ․․․» ոճով։ Մարդիկ մտահոգված են փոքրահասակ երեխաներին դիմակներ պարտադրելու հանգամանքով, օրեր շարունակ վկայակոչում են բժշկական կարծիքներ, այլ երկրների փորձը՝ ապացուցելու համար, որ երեխաների դիմակ կրելը վնասակար է և անիմաստ։

Սակայն մեր «գիտունիկ» իշխանությունները վստահ են, որ ճիշտը դիմակն է։ Ոչ միայն վստահ են, այլև հեգնում և վիրավորում են այլ բան ասողներին։ Երեկ կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր էջում հեգնել ու նախատել էր դիմակների թեման բարձրացնողներին, թե՝ այցելել է դպրոցներ և «թախծախեղդ» ծնողներ չի տեսել, ուստի առաջարկում է «լալահառաչ պատումներ չհյուսել»։ Բայց սա միակ հեգնախառն գրառումը չէ կրթության համակարգը կառավարող դե-ֆակտո «նախարարի» կողմից։

Մի քանի օր առաջ էլ նա մի մեծ գրառում էր նվիրել կրթության չափորոշիչների հետ կապված մի քննարկմանը, որտեղ քննադատություն է հնչել նախարարության հասցեին։ Ոչինչ, որ այս լարված օրերին փոխնախարարը ժամանակ ունի Ֆեյսբուքում «լավաշ» գրառումներ անելու, ավելի էականը ոճն է, որով արտահայտվում է կրթության ոլորտի այն մասնագետների հասցեին, որոնք համակարծիք չեն նախարարության ձեռնարկած փոփոխություններին։

Նա կոնֆերանս բառը չակերտների մեջ է առել ու դաս տվել իրենից բազմապատիկ վաստակով անձանց․ «Առաջարկում եմ կրթության նախկին պատասխանատուներին՝ ամեն կերպ զերծ մնալ կրթության մասին խոսելուց, դուք էնպիսի ժառանգություն եք թողել, որ լռելն ամենաճիշտ որոշումը կլինի»։ Նրանց տեսակետն էլ անվանել է «սակավագիտության մեջ փորձագիտացողների վայ-վերլուծություններ»։ Ահա այսպիսի կրթություն և դաստիարակություն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 237 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am