Կապանը մնացել է առանց ոստիկանի. այստեղ մղձավանջ է սկսվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ ամիս շարունակ՝ ողջ հուլիսին, Կապանի ոստիկանությունում խռովահույզ վիճակ էր տիրում։ Իրավիճակը հանդարտվել է պետի եւ պետի օպերգծով տեղակալ Դավիթ Սուրենյանի պաշտոնանկությամբ։

Բանն այն է, որ հուլիսի 16-ին ոստիկանապետ Վահե Ղազարյանը Կապանի բաժնի պետ է նշանակել իր մտերիմին՝ երեւանցի Սենիկ Երանոսյանին, ով մինչ այդ էլ եղել է Սյունիքի պետը։ Կապանի պետ նշանակվելուն պես բաժնում մղձավանջ է սկսվել։ Ոստիկանների կարծիքով՝ «եկվորը» չի տիրապետել ոչ միայն Կապանի առանձնահատկություններին, այլեւ իր ոլորտին։ Շուտով լուրջ մշտական հակասություններ ու լարվածություն է առաջացել ոլորտից հասկացող տեղակալի ու նրա վերադասի միջեւ։ Միջանձնային լարվածությունը կաթվածահար է արել աշխատանքը, այնպես, որ ոստիկանապետը ստիպված է եղել ազատել աշխատանքից եւ ազատել է ոչ միայն իր նշանակած պետին, այլ նաեւ տեղակալին՝ Դավիթ Սուրենյանին։


Դրան հաջորդել են բաժնի ավելի քան տասը օպերների դիմումները․ նրանք հեռացել են ի աջակցություն Սուրենյանի՝ պահանջելով հետ բերել նրան։ Մեր աղբյուրի խոսքով, հիմա քաղաքում, ըստ էության, ոստիկանություն չկա՝ օպերատիվ գործողություններ չեն իրականացվում, քանի որ օպերլիազորներ չկան։

Ոստիկանության լրատվության բաժնից մեզ տրամադրեցին միայն հետեւյալը, որ ներքին անվտանգության վարչության իրականացրած ծառայողական քննության արդյունքում թե՛ պետը, թե՛ տեղակալն ազատվել են աշխատանքից՝ «ծառայողական պարտականություները ոչ պատշաճ կատարելու համար», թափուր պաշտոններն արդեն համալրվել են։ Սակայն օպերների մասով մեզ տեղեկություններ չհայտնեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 709 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am