6 անգամ առանց հիմնավորումների մերժվելուց հետո Պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա պաշտպանը Վերաքննիչ դատարանից խնդրում են պատժից վաղաժամկետ ազատ արձակելու որոշում կայացնել:
«Որեւէ հիմնավորում, որեւէ անձ, այդ թվում իմ վստահորդը չի ստանում պարզաբանում, թե ինչու անկախ հանձնաժողովը մերժեց իրեն: Այս մարմնի որոշումը կամայական է, չկան հստակ չափանիշներ»,- դատարանում հայտարարեց փաստաբան Արաքս Մելքոնյանը:
Դատախազը դեմ արտահայտվեց նշված բողոքին:Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Կարինե Ղազարյանը մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը: Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներն այլ որոշման չէին սպասում:
Սակայն հայտնի է,որ անկախ դատարանի որոշումից՝ Վոլոդյա Ավետիսյանը մի քանի օրից՝ մայիսին 25-ին, ազատ է արձակվելու՝ 2013 թ. կիրառված համաներման արդյունքում։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը